Artsakhpress

Տնտեսական

ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի նախարարներն անհրաժեշտ են համարել բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համաձայնագրի կնքումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պատվիրակության կազմում Չինաստանում գտնվող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է ՉԺՀ տրանսպորտի նախարար Լի Սիաոփենգի հետ։

ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի նախարարներն անհրաժեշտ են համարել բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համաձայնագրի կնքումը

ՀՀ և ՉԺՀ տրանսպորտի նախարարներն անհրաժեշտ են համարել բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համաձայնագրի կնքումը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԼի Սիաոփենգը Հակոբ Արշակյանին է ներկայացրել Չինաստանի տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված գործունեությունը, պատրաստակամություն հայտնել համագործակցելու մի շարք ուղղություններով։
 ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից հայտնում են, որ շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի ճանապարհաշինական ծրագրերը, դրանցում կարևորելով հատկապես «Հյուսիս – հարավ ճանապարհային միջանցքի» կառուցումը։ Նա նշել է, որ հանդիպել է նաև Չինաստանի երկաթուղային կազմակերպության («China Railway Group») ղեկավարության հետ, որը հետաքրքրված է Հայաստանում իրականացվող ճանապարհաշինական ծրագրերով և ցանկություն ունի ներգրավվելու «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով» իրականացվելիք շինարարության աշխատանքներում։
Նախարարը ընդգծել է «Հյուսիս-հարավի» ռազմավարական նշանակությունը տարածաշրջանի և Հայաստանի համար, ինչպես նաև՝ այն որպես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրի մի մաս դիտարկելու կարևորությունը։ 
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև Չինաստանի և Հայաստանի միջև ուղիղ չվերթների հարցին, Հայաստանի տարածքով դեպի Չինաստան միջազգային տարանցիկ բեռնափոխադրումների թույլտվությունների ազատականացման խնդրին, երկու երկրների միջև բեռնափոխադրումներն ակտիվացնելու նպատակով համապատասխան համաձայնագիր ունենալու անհրաժեշտությանը։ Քննարկվել են նաև մեր երկրի ճանապարհաշինական ծրագրերում չինական կազմակերպությունների ընգդրկվելու հնարավորությունները։
Կողմերը, դրական գնահատելով հանդիպման արդյունավետությունը, նշել են, որ այն կնպաստի երկու երկրների նախարարությունների միջև գործունեության ակտիվացմանը, գործակցային կապերի ամրապնդմանը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search