Artsakhpress

Սփյուռք

Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը պաշտոնապես բողոք է ներկայացրել երկրի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդ՝ կապված թուրքական հեռուստաալիքի եթերում հայ անչափահաս երեխային կրոնափոխ անելու դեպքի հետ:

Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել

Գարո Փայլանը թուրքական եթերում հայ երեխային կրոնափոխ անելու դեպքի առնչությամբ պաշտոնապես բողոք է ներկայացրել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հաղորդում են Փայլանի գրասենյակից:
Մայիսի 11-ին թուրքական ATV հեռուստաընկերության «Իֆթար Նիհաթ Հաթիփօղլուի հետ» հաղորդման շրջանակում հաղորդավարը 13-ամյա հայ քրիստոնյա երեխայի էր հյուրընկալել՝ առանց ընտանիքի թույլտվության, և նրան կրոնափոխ էր արել:
Փայլանը հայտնել է, որ երեխայի ծնողը տեղյակ չի եղել, որ տղան մասնակցում է հաղորդմանը, առավել ևս, որ կրոնափոխ է արվելու, ուստի չէր կարող իր հավանությունը տալ: Պատգամավորը դիմումի մեջ նշել է, որ այդպիսով խախտվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագիրը, որ ստորագրել է նաև Թուրքիան:
«Նիհաթ Հաթիփօղլուի հաղորդման ընթացքում տեղի ունեցածը ուղղակի մանկական շահագործում է: Հաղորդման ընթացքում 13-ամյա երեխայի իրավունքներն առ ոչինչ են համարվել, և նա իր ազգային ինքնության ու կրոնական հավատալիքի բերմամբ շահագործման է ենթարկվել»,- ասվում է դիմումի մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search