Artsakhpress

Ռազմական

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի

Մայիսի 20-24-ը Ադրբեջանի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մարտական պատրաստության ծրագրի համաձայն մարտական կրակով խոշորամասշտաբ օպերատիվ–մարտավարական զորավարժություն են անցկացնելու։

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի

Մայիսի 20–ից Ադրբեջանի զինված ուժերում խոշորամասշտաբ զորավարժություն կսկսի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Razm.info-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հայտարարվում է, որ զորավարժությանը ներգրավվելու է մոտ 10 հազար զինծառայող, 150 միավոր տանկ և այլ զրահատեխնիկա, մինչև 200 միավոր հրթիռահրետանային տեխնիկա, ՀԿՌՀ–ներ ու ականանետեր և մինչև 35 միավոր ինքնաթիռ ու ուղղաթիռներ։
Զորավարժության հայտարարված նպատակն է գիշերային ժամերինպայմանական «թշնամու» հարձակմանը տարբեր ուղղություններով հակահարվածների ու հակահարձակումների խաղարկում։ Հատկանշական է, որ ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, հարցազրույցի ընթացքում խոսելով զորավարժություններից, առանձնահատուկ դեր էր տալիս գիշերային զորավարժություններին։
Նշենք, որ այս մասշտաբի զորավարժություններ Ադրբեջանում անցկացվում են ամեն տարի տարբեր շրջաններում։ Անցած տարի ամռանը՝ հուլիսի 2-6–ը, ևս անցկացվեց խոշոր զորավարժություն, որին ներգրավված էին մոտ 20 000 զինծառայող, 120 միավոր տանկ և այլ զրահամեքենաներ, 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայաններ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետներ, մինչև 30 միավոր ավիացիոն միջոցներ՝ նախատեսված տարբեր նպատակների համար:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ. Դավիթ Իշխանյանը՝ ստորագրահավաքի մասին

Search