Artsakhpress

Միջազգային

Ամերիկացի սենատորները վարչակազմից Իրանի հարցով բացատրություն են պահանջում

Ամերիկացի սենատորները նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջում են բացատրել, թե ինչու են տարհանել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը:

Ամերիկացի սենատորները վարչակազմից Իրանի հարցով բացատրություն են պահանջում

Ամերիկացի սենատորները վարչակազմից Իրանի հարցով բացատրություն են պահանջում
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՆրանք օրենսդիրներին տեղեկացրել են Իրանի ենթադրյալ սպառնալիքների մասին, փոխանցում է news.am-ը:
Դեմոկրատ սենատոր, Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բոբ Մենենդեսը վարչակազմին կոչ է արել «հանձնաժողովին Իրաքի դեսպանատնից անձնակազմի հետ կանչման մասին անհապաղ տեղեկություն տրամադրել, ինչպես նաեւ տեղեկություն այն մասին, թե ինչ կարող է Իրանը ձեռնարկել»:
Նրա խոսքով՝ առաքելության տարհանման 2 պատճառ կա. կամ առաքելությունում աշխատող ամերիկացիները վտանգի մեջ են կամ Իրանում ռազմական գործողություններ են նախապատրաստվում:
Սենատորն ընդգծել է, որ հանձնաժողովը պարտավոր է օգնել ռազմական ուժի կիրառում թույլատրող օրենքների մշակման հարցում: Նա հավելել է, որ Թրամփի վարչակազմը հանձնաժողովին որեւէ տեղեկություն չի տրամադրել:
Մենենդեսի հայտարարության հետ համաձայնել են նաեւ նրա հանրապետական գործընկերները:
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հրահանգել էր արտակարգ իրավիճակների արձագանքման հետ կապ չունեցող ամերիկացի ծառայողներին հեռացնել Բաղդադի դեսպանատնից եւ Էրբիլի հյուպատոսությունից:   

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search