Artsakhpress

Միջազգային

Թուրքիայում երեխաների անվտանգությունն ապահովված չէ

Թուրքիայում գործող «Ուսումնատենչ երեխաների կրթության հիմնադրամը» կազմակերպել է երեխաների իրավունքներին նվիրված աշխատաժողով, որի արդյունքում թեմայի վերաբերյալ զեկույց է հրապարակվել։

Թուրքիայում երեխաների անվտանգությունն ապահովված չէ

Թուրքիայում երեխաների անվտանգությունն ապահովված չէ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԷրմենիհաբերը գրում է, որ զեկույցի համաձայն՝ Թուրքիայում երեխաներին հաճախ ստիպում են աշխատել, զրկում են դպրոց հաճախելու իրավունքից, ենթարկում սեռական բռնության։ Արձանագրվել է, որ 2017թ․ այս երկրում սեռական ոտնձգությունների է ենթարկվել 18․623 երեխա։
Աշխատող երեխաների թիվը 2012թ․ Թուրքիայում կազմել է 601․000, 2016թ․՝ 709․000, իսկ 2018թ․ հատել է 2 միլիոնի սահմանը։ Ընդ որում՝ ամեն 10 աշխատող երեխայից 8-ը որպես աշխատող գրանցված չէ։
Զեկույցում ներառվել են նաև տվյալներ սիրիացի փախստականների վերաբերյալ։ Հեղինակները նշել են, որ սիրիացի փախստականների ավելի քան 45 տոկոսը երեխաներ են։ Այդ երեխաներից շուրջ 400․000-ը Թուրքիայում զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից։ Ընդհանուր առմամբ 2016-2017թթ․ Թուրքիայում դպրոց է հաճախել աշակերտական տարիքի երեխաների  96 տոկոսը։

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search