Artsakhpress

Քաղաքական

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան. վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան

Ավարտվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Չինաստան։

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան. վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան

Ավարտվեց Նիկոլ Փաշինյանի այցը Չինաստան. վարչապետի գլխավորած պատվիրակությունը վերադառնում է Հայաստան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍԱշխատանքային այցի վերջին օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ganergy Heavy Indusyry Group ընկերության ներկայացուցիչների հետ։
Հանդիպումից հետո նախատեսված էր լուսանկարահանում «Սինխուա» լրատվական գործակալության կողմից։ Վարչապետ Փաշինյանը հարցազրույց է տվել նաև CCTV լրատվական գործակալությանը։ Նիկոլ  Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում էր մայիսի 14-ից։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպեց Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ: 
Հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է «Մեկ գոտի մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում Չինաստանի հետ համատեղ նախագծերի իրականացմամբ և հավելել, որ հայկական կողմը դիտարկում է մասնակցությունն ավտոտրանսպորտային, երկաթուղային, տեղեկատվական ենթակառուցվածքների ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացմամբ: Սի Ծինփինն էլ իր հերթին հավելել է, Չինաստանը պատրաստ է մասնակցել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման և այլ ենթակառուցվածքային ծրագրերի իրականացմանը: ՉԺՀ նախագահը նկատել է, որ հայկական որոշակի արտադրատեսակներ վերջին շրջանում հաջողությամբ մասնակցել են Չինաստանում անցկացված ցուցահանդեսներին և ներկայացված են շուկայում: Սի Ծինփինը վստահություն է հայտնել, որ երկկողմ համագործակցությունն առաջիկայում կզարգանա առևտրաշրջանառության, արդյունաբերության, տրանսպորտի, մշակույթի և հումանիտար ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ճաշի շրջանակում հայ-չինական հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերը քննարկել է նաև ՉԺՀ պետական խորհրդի նախագահ (վարչապետ) Լի Քեցյանի հետ: «Մենք կարող ենք սերտորեն համագործակցել տարբեր ոլորտներում` հաշվի առնելով մեր երկու երկրների ընդհանրությունները: Դրա համար առկա է ամուր քաղաքական հիմք»,- ընդգծել է Լի Քեցյանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանն ու Չինաստանն ունեն ընդհանուր շահեր։ Նիկոլ Փաշինյանը կարևորել է փոխգործակցությունը արդյունաբերության, տրանսպորտի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:
Վարչապետը Պեկինում մասնակցել է Ասիական քաղաքակրթությունների երկխոսության համաժողովին, որտեղ հանդես եկավ ելույթով:
ՀՀ վարչապետն ու տիկին Աննա Հակոբյանը ներկա եղան նաև Պեկինի Ազգային Օլիմպիական մարզադաշտում կայացած գալա համերգին, որի ընթացքում ելույթով հանդես եկավ Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search