Artsakhpress

Միջազգային

Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել

Եվրահանձնաժողովը (ԵՀ) չի կարողանա դադարեցնել «Հյուսիսային հոսք – 2» խողովակաշարի շինարարությունը, չնայած Եվրամիության Գազի նոր դիրեկտիվի ընդունմանը:

Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել

Եվրահանձնաժողովը չի կարողանա կանգնեցնել «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցումը. Մերկել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին, ինչպես հայտնել Է Handelsblatt թերթը, մայիսի 15-ին հայտարարել Է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: «Նախագիծը գործնականում լիովին հաստատված Է:
Գազի նոր դիրեկտիվը Եվրահանձնաժողովին ավելի շատ հնարավորություններ Է ընձեռում («Հյուսիսային հոսք – 2»-ի իրականացման – ծանոթ. խմբ.) բողոքարկման համար: Սակայն նաեւ դա (դիրեկտիվը – ծանոթ. խմբ.) չի խանգարի նախագծին»,- ընդգծել Է Մերկելը: «Հյուսիսային հոսք – 2»-ի կառուցման հարցում «հանգուցային հանգամանքը» կանցլերը համարել Է Ուկրաինան: Նրա կարծիքով՝ Կիեւը պետք Է մնա գազի տարանցորդ, չնայած նոր գազատարի հայտնվելուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search