Artsakhpress

Հասարակական

Մայիսի 8-ից 14-ը Հայաստանի և Արցախի տարածքում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ

Մայիսի 8-ից 14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 3 բալ և ավել ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ։

Մայիսի 8-ից 14-ը Հայաստանի և Արցախի տարածքում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ

Մայիսի 8-ից 14-ը Հայաստանի և Արցախի տարածքում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը»:
Մայիսի 10-ին ՀՀ-ում՝ Դաստակերտ քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։ Մայիսի 12-ին ԱՀ-ում՝ Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արևելք, 2-3 բալ ուժգնությամբ։
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ և ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝ Մայիսի 8-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արևելք, 4-5 բալ ուժգնությամբ և Իրանում՝ Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք, 4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 10-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արևմուտք, 3 բալ ուժգնությամբ։
Մայիսի 11-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 24 կմ հարավ, 4 բալ ուժգնությամբ և 21 կմ հարավ 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Ահար քաղաքից 17 կմ արևմուտք,3-4 բալ ուժգնությամբ։
Մայիսի 14-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արևելք, 4 բալ ուժգնությամբ։ Տարածաշրջանից դուրս. 6.0 և ավելի մագնիտուդով գրանցվել է երեք երկրաշարժ:
Մայիսի 9-ին 6.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավային ափամերձ տարածքում` Միյաձակի քաղաքից 21 կմ դեպի արևելք:
Մայիսի 12-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 48 կմ դեպի հյուսիս-արևմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6.1 մագնիտուդ: Երկրաշարժի հետևանքով տուժել է 5 մարդ:
Մայիսի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 47 կմ դեպի հյուսիս-արևելք տեղի է ունեցել 7.5 մագնիտուդով երկրաշարժ:

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց դրույթ է ներկայացնում. ՀՀ բարձրաստիճան պաշտոնյան ներկայացնում է ռիսկերը

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Արցախը խոպանի վայր չէ. ԱԺ պատգամավորը սահմանադրական փոփոխություններ առաջարկելու մտադրություն ունի

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Ադրբեջանցիներին չի հաջողվել տապալել հայ երեխաների ելույթը. միջադեպ` Մոնտենեգրոյում

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search