Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը life.ru-ի հետ զրույցում պատասխանել է այն հարցին, թե ինչու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հանդիպմանը չի եկել խորհրդային արտադրության հնաոճ «Պոբեդա» մեքենայով, ինչպես որ արել էր չորս տարի առաջ՝ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանդիպման ժամանակ:
«Հայը, որն ինձ այդ մեքենան տվել էր, ինչ-որ տեղ է անհետացել». Լավրովը բացատրել է՝ ինչու Պոմպեոյի հետ հանդիպմանը սպիտակ «Պոբեդա»-ով չի գնացել (տեսանյութ)
Աղբյուրը հիշեցնում է, որ 2015թ. մայիսին Լավրովը Ջոն Քերիի հետ հանդիպմանը սպիտակ «Պոբեդա»-ով էր եկել ու իր ամերկացի գործընկերոջն այդ մեքենայով տեղափոխել: