Artsakhpress

Հասարակական

Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման

Մայիսի 15-ին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանին է հանձնել Ֆրանսիայի Հանրապետության պատվավոր «Palmes Académiques» մրցանակն ու ասպետի կոչումը:

Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման

Թումոյի տնօրենն արժանացել է Ֆրանսիայի «Palmes Académiques» մրցանակի ու ասպետի կոչման

 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Այս մասին տեղեկանում ենք TUMO Paris-ի ֆեյսբուքյան էջից։

«Առանց քեզ, Մարի Լու, Թումոն գոյություն չէր ունենա ոչ Հայաստանում, որ Փարիզում։ Եթե այս մեդալը պետք է ստեղծվեր, այն պետք է լիներ քեզ համար։ Դու աշխարհի քաղաքացի ես։ Թումոն դա ազատությունն է։ Այն աշխարհի լավագույն դպրոցն է։ Թումոյի թիմը շատ հպարտ է»,-ասել է Անն Իդալգոն ու հանձնել շքանշանը Մարի Լու Փափազյանին։

Հիշեցնենք, որ Թումո Փարիզի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 2018թ․-ի հոկտեմբերին։ Այն նախատեսված է 1500 աշակերտների համար։

Ֆրանսիայի Հանրապետության «Palmes Académiques» շքանշանը ստեղծվել է 1808թ․-ին՝ Նապոլեոն կայսեր կողմից ու նախատեսված էր Փարիզի համալսարանի ակնառու անդամներին պարգևատրման համար։ Այն փոփոխության է ենթարկվել 1955թ․-ին ու տրվում է գիտության ու մշակույթի մեջ ունեցած մեծ ավանդի համար, հայտնում է Pamorama.am-ը։



     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search