Artsakhpress

Հասարակական

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդը հյուրընկալել է ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի հրավերով Արցախում են գտնվում ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Սասուն Մկրտչյանի հարազատները:

«Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդը հյուրընկալել է ապրիլյան պատերազմի զոհերի հարազատներին

«Ազատ  հայրենիք» կուսակցության  կանանց  խորհուրդը  հյուրընկալել  է   ապրիլյան  պատերազմի   զոհերի  հարազատներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի  թղթակցի   հաղորդմամբ՝  այսօր՝  մայիսի  16-ին,        «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի  նախագահ  Ռոմելա  Դադայանը, ԱՀ   Ազգային  ժողովի  «Հայրենիք» խմբակցության  պատգամավորները կուսակցության   գրասենյակում   հյուրընկալել   են   Ռոբերտ   Աբաջյանի   պապիկ  Գևորգ  Աբաջյանին, Անդրանիկ  Զոհրաբյանի   ծնողներ՝  Ալլա  և  Ատոմ  Զոհրաբյաններին, Սասուն  Մկրտչյանի  ծնողներ՝ Նարինե  Կիրակոսյանին  և  Ֆահրադ  Մկրտչյանին, ինչպես  նաև   Երևանում  հասարակական  գործունեությամբ   զբաղվող  Անուշ  Գևորգյանին:
Բացման  խոսքով  հանդիպմանը   հանդես  է  եկել   Ռ.  Դադայանը:  Նա  ասել է, որ  Արցախը   միշտ  պատրաստ  է  ընդունելու   այն  տղաների    հարազատներին, ովքեր    հանուն  հայրենիքի   զոհաբերել  են իրենց  երիտասարդ  կյանքերը:
«Կարող  եմ   վստահաբար    ասել, որ   Արցախում  ապրող  յուրաքանչյուր  ոք   անգիր  գիտի  բոլոր   այն  հերոսների  անունները, ովքեր   նահատակվել  են   հանուն  հայրենիքի:  Հանրապետության   ամեն  մի  ուսումնական  հաստատությունում   արցախյան  պատերազմների  բոլոր  ժամանակներում  զոհվածների  հիշատակին   պարբերաբար   կազմակերպվում  են  տարաբնույթ  միջոցառումներ, անվանակոչվում   դասարաններ   և  այլն: Մեր  երիտասարդ    սերունդը  հիշում  ու  դեռ  երկար  է  հիշելու   ու   մեծարելու  բոլոր  այն   անմահ հերոսների   սխրանքները,  որոնց  կատարածը  փառքով  է  պսակվել»,-մասնավորապես  ասել   է  Ռ.  Դադայանը:
Նա ընդգծել է, որ  Արցախը  լոկ  տարածք  չէ, այլ   սուրբ   վայր, որտեղ այցելողները    դժվարությամբ  են  հեռանում:   
Ռ.  Դադայանը   նշել   է նաև,  որ   հյուրերը   վաղն  այցելելու  են   Ստեփանակերտի  քաղաքային  հուշահամալիր, այնուհետև   մասնակցելու են   մայրաքաղաքի  Աստվածամոր Սուրբ  Հովանի  մայր տաճարում  կայանալիք  ժամկետային  զիծառայողների    մկրտության  արարողությանը:
Հանդիպմանն  Ալլա   Զոհրաբյանն  իր  խոսքում    ասել է, որ  իրենք  ամեն  անգամ կարոտով  են  գալիս  Արցախ:
«Մեզ  համար  շատ  հարազատ  է  դարձել  Մարտակերտը,  այնտեղից  հեռանալը   շատ    դժվար  է  լինում:  Առանց  Անդրանիկի մենք   արդեն  երրորդ  անգամն  է,  ինչ  Արցախում ենք: Երբ  գալիս  ենք  այստեղ,  անպայման  երեք   օր  մնում  ենք  Մարտակերտում. այնտեղ   մեզ պահում  է մեր   որդիների  ոգիները»,-ավելացրել  է  Ա.  Զոհրաբյանը:
Ամուսինը՝   Ատոմ  Զոհրբյանն  էլ  հանդիպելով  արցախցի  փոքրիկներին,  նկատել է, որ  երեխաների  աչքերում  տխրություն  կա, որը   իրենք  չէին   ցանկանա  այլևս  տեսնել:
«Համոզված եմ՝  մեր  երկիրն  այնքան  կհզորանա, որ  կկարողանա  ապահովել  հարատև  խաղաղություն,  և   կկարողանանք   զբաղվել   երկրի  շենացման  գործով: Ապրիլյան   պատերազմը դաս  պիտի լինի  բոլորի  համար.    մենք   պետք  է  միասնական  լինենք  ոչ  միայն    վտանգի   պահին, այլև՝   միշտ: Մեր  հաղթանակի  գրավականը  մեր  միասնության  մեջ  է  եղել»,-ավելացրել  է  Ա. Զոհրաբյանը՝  ավելացնելով,  որ   116-րդ    դիրքում    իրենց  տղաների  հիշատակին   կանգնեցված   հուշաքարը  չպետք  է  թողնեն, որ  երբևէ  պղծվի  թշնամուց:
Նարինե  Կիրակոսյանի  կարծիքով  էլ՝  Արցախը  հայ  ժողովրդի   համար  սուրբ հայրենիք  է:
Նա իր  խոսքում  մասնավորապես  ասել է. «Առաջին  անգամ եմ  Արցախում, և    այնպիսի  զգոցողություն ունեմ, որ  բազմիցս  եղել  եմ  այստեղ:  Ես միշտ  իմ  մտքերով   Արցախի  դիրքերում  ու  սարերում  եմ: Իմ  որդու  ուժն  ու  ոգին  ինձ  հետ  է, և   ես, որպես  հերոս  Սասունի  մայր,  պարտավոր  եմ   արժանապատվորեն    ապրել:  Այստեղ  ամենուր  փնտրում  եմ  որդուս հետքերը: Չնայած ֆիզիկապես  մեր  տղաները մեզ հետ  չեն, բայց  հոգեպես մենք  միշտ  միասին ենք:  Արցախի  ժողովուրդը՝  մեծից  փոքր, հերոսներն  են, որովհետև  ապրում են այս  հողում՝ պատրաստ  դիմակայելու  թշնամուն: Կցանկանայի այնքան հզորանա  հայոց  բանակը, որ   վերջնական   խաղաղության  հասնենք,  և որ  ոչ  մի  ծնող  մեր   կարգավիճակում   չհայտնվի»:
«Արցախի  հերոս»-ի  կոչմանն  արժանացած  Ռոբերտ  Աբաջյանի  պապիկը՝   Գևորգ  Աբաջյանն  էլ  հանդիպմանը    վերհիշել  է  թոռնիկի  կենսախինդ    մանկությունը:  
Նա  չէր    կարողանում   առանց  հուզվելու    երկար      խոսել    Ռոբերտի  մասին:
«Ապրիլյան  պատերազմը  մեծ  դաս  եղավ  հայ  ժողովրդի   համար: Մենք   ահավոր  տուժեցինք, բայց  մենք պետք  է  հետևություններ  անենք  ու  դասեր  քաղենք»,-նշել  է  Գ.  Աբաջյանը:
«Հայրենիք» խմբակցության պատգամավոր  Արարատ  Օհանջանյանն  էլ,  դիմելով հյուրերին,  ասել է.  «Արցախի  հողը  ձեր  հերոս   որդիների     արյամբ    է  շաղախված,  և այս  հողի  տերը նաև դուք  եք: Մենք  պետք  է  գիտակցենք, որ դիրքերից  է  սկսվում  հայրենիքի   պաշտպանությունն  ու  անվտանգությունը:  Ձեր   տղաները  հերոսներ  են, ովքերդաստիարակվել  են   հայրենասիրության  ոգով, ովքեր  անձնվիրաբար ծառայել են մեր  հայրենիքին՝ ցուցաբերելով խիզախություն,  և   պատմության   մեջ  թողնելով   անուններ, որոնց   կատարած  սխրանքներով  պետք  է սերունդներ   դաստիարակվեն: Մենք   գլուխ  ենք  խոնարհում   հերոսներ   ծնած  ծնողներիդ  առջև»:
Հանդիպումն  ավարտելուց  հետո   ներկաներն  այցելել  են  զորամասեր  և  դիրքեր: 

     

Քաղաքական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Արցախի ՊԲ-ն հարվածային ԱԹՍ է փորձարկել, կսկսվի դրանց սերիական արտադրություն (տեսանյութ)

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search