Artsakhpress

Միջազգային

«Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորումը միջուկային համաձայնագրին աջակցելու միջոց է». Զարիֆ

Իրանի արտգործնախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆն իր ճապոնացի պաշտոնակցի՝ Տարա Կոնոյի հետ հանդիպումից հետո հայտնել է, որ քննարկվել են տարածաշրջանում տիրող իրավիճակը, ԱՄՆ-ի գործողությունները և այն, թե ինչպես պահպանել 2015թ. «միջնորդ վեցյակի» հետ կնքված միջուկային համաձայնագիրը, եթե միջազգային հանրությունը ցանկանում է աջակցել դրան:

«Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորումը միջուկային համաձայնագրին աջակցելու միջոց է». Զարիֆ

«Իրանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորումը միջուկային համաձայնագրին աջակցելու միջոց է». Զարիֆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Հանդիպման ընթացքում ես պարզաբանեցի, որ Իրանը չի ձգտում տարածաշրջանում առճակատման, սակայն միշտ ամեն գնով պաշտանում է սեփական շահերը»,- ասել է Զարիֆը, հայտնում է Tert.am:

Նրա խոսքով՝ եթե միջազգային հանրությունը ցանկանում է պահպանել միջուկային համաձայնագիրը, պետք է իր վրա վերցնի Իրանի տնտեսական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ գործողություններ իրականացնելու պատասխանատվությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով Իրանը կցանկանա ամերիկյան վարչակազմի վարած մերձարևելյան «հզոր» քաղաքականությանն ի պատասխան բանակցություններ սկսել:  

Հիշեցնենք, որ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալուց մեկ տարի անց՝ այս տարվա մայիսի 8-ին, Իրանը հայտարարել էր համաձայնագրի շրջանակում իր ստանձնած որոշ պարտականությունների կատարման դադարեցման մասին: Սա Իրանի կողմից ԱՄՆ-ի՝ առանց եվրոպական երկրների հավանության միջուկային համաձայնագրից դուրս գալուն ի պատասխան առաջին քայլն է:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է 2020թ. ամառային զորակոչի եւ զորացրման հրամանագիրը

Հստակեցվել է բուհեր ընդունվելու կարգը. Լուսինե Ղարախանյանը հանդես է եկել առցանց ասուլիսով (Տեսանյութ)

Սամվել Ավանեսյանը նշանակվել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Նախագահ Հարությունյանը նոր նշանակումների վերաբերյալ հրամանագրեր է ստորագրել

Search