Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելլենի հետ Սոչիում կայացած հանդիպումից հետո անդրադարձել է ռուսական գազը Եվրոպա տանող «Հյուսիսային հոսք-2» ծրագրին:
Թուրքերի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան եվրոպացիների. Պուտին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Թուրքերի հետ աշխատելն ավելի հեշտ է, քան եվրոպացիների, որովհետև Էրդողանն է որոշում կայացնում և դրանք գործնականում կիրառում: Արդեն երկար տարիներ է` միապաղաղ ձևով նույն մաստակն ենք ծամում, ոչ մի բան տեղի չի ունենում: Անկեղծ ասած` դա տխրեցնող է»,- Պուտինի խոսքերն է մեջբերում Sputnik-ի թուրքական ծառայությունը, հայտնում է yerkir.am-ը: