Artsakhpress

Հասարակական

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել իր առաքելությունը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամի նախաձեռնությամբ «Ճանաչիր քո հայրենիքը» ծրագրի շրջանակներում մեծ թվով երիտասարդներ շարունակում են այցելել Հայաստանի Հանրապետություն՝ ծանոթանալով պատմական և տեսարժան վայրերին:

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը շարունակում է իրականացնել իր առաքելությունը

«Արարիչ» բարեգործական հիմնադրամը   շարունակում  է իրականացնել   իր  առաքելությունը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի  հաղորդմամբ՝  այսօր՝  մայիսի  16-ին,    ծրագրի  12-րդ  փուլով էլ  Շուշիի  տեխնոլոգիական համալսարանի   շուրջ  28  ուսանող  եռօրյա  այցով   մեկնել  է   Մայր  հայրենիք:
«Արարիչ» բարեգործական  հիմնադրամի  հոգաբարձուների  խորհրդի   նախագահի  խորհրդական     Մարատ  Շահրամանյանը և  հիմնադրամի  տնօրեն  Նարեկ  Ավետիսյանը   հանդիպել  են ուսանողներին   և  ներկայացրել   ծրագրի  կարևորությունն  ու  անհրաժեշտությունը:
Մ. Շահրամանյանն  ասել է, որ    եռօրյա  այցի  ընթացքում  ուսանողները    կլինեն   մի  շարք  թանգարաններում, կայցելեն  Ծիծեռնակաբերդ, կլինեն Դիլիջանում, կշրջեն   Երևանով   ու  անմոռանալի  հիշողություններով  կվերադառնան  Արցախ:
Նրանք  հանդիպումներ  կունենան  նաև պետական, հասարակական,  քաղաքական   գործիչների  հետ:
Ուսանողներն  էլ  շնորհակալություն  են  հայտնել «Արարիչ» բարեգործական հիմնադրամի   անդամներին    և  հավաստել, որ   ծրագիրը  մեծ  հնարավորություն  է  ընձեռում, որ  իրենք  ավելի  մոտիկից  ծանոթանան   ու  տեսնեն   հայրենիքը և   գիտելիքներ  ձեռք  բերեն     հայ   ժողովրդի    պատմական   անցյալի  մասին:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search