Artsakhpress

Հասարակական

0038 հրամանին ծանոթացել եմ այս գործի շրջանակում, բայց դա ճիշտ հրաման է և որևէ հակաօրինական կետ չի պարունակում․ Ռոբերտ Քոչարյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը, որտեղ էլ հայտարարությամբ հանդես եկավ մեղադրյալի կարգավիճակ ունեցող ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով այն իրադարձություններին, որոնք տեղի են ունեցել 2008 թվականի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում։ Քոչարյանը հիշեցրեց, որ ինքը քրեական գործի շրջանակում ցուցմունք չի տվել, այդ պատճառով էլ այդ օրերի իրադարձությունները կներկայացնի բանավոր։

0038 հրամանին ծանոթացել եմ այս գործի շրջանակում, բայց դա ճիշտ հրաման է և որևէ հակաօրինական կետ չի պարունակում․ Ռոբերտ Քոչարյան

0038 հրամանին ծանոթացել եմ այս գործի շրջանակում, բայց դա ճիշտ հրաման է և որևէ հակաօրինական կետ չի պարունակում․ Ռոբերտ Քոչարյան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:  «Անմիջապես ընտրություններից հետո 21․5 տոկոս հավաքած թեկնածուն հայտարարել էր, որ ինքն ընտրված նախագահ է, բայց արդեն ամսի 20-ին հանրահավաքի ժամանակ, (քանի որ շուրջօրյա հանրահավաքի մտադրության մասին էր հայտարարվել), Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից հայտարարվեց, որ ինքը սյուրպրիզ ունի՝ հայտարարելու է մի շատ կարևոր բանի մասին, հայտնում է Tert.am-ը։ 
Հաջորդ օրը՝ ամիս 21-ին հայտարարեց, որ հանդիպել է պաշտպանության փոխնախարարին և նրանց հայտարարվել է, որ միանում են ժողովրդին. ժողովուրդ նկատի ունեն հենց իրենց։ Ես այդ ժամանակ Մոսկվայում էի, և չափազանց մեծ մտահոգություն էր այդ շարժմանը ԵԿՄ-ի միանալու մասին լուրը։ Նշում եմ՝ ոչ միայն Մանվել Գրիգորյանի միանալու մասին լուրն էր մտահոգիչ, այլ հենց ԵԿՄ-ինը։ Ես ընդհատեցի իմ այցը Մոսկվա և փետրվարի 22-ին վերադարձա Երևան ուշ երեկոյան։ Հենց օդանավակայանում ինձ զեկուցեցին իրավիճակը և ես հենց հաջորդ օրը ցանկություն հայտնեցի նախագահական նստավայրում հանդիպել բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի հետ»,- մանրամասնեց Քոչարյանը։
Նա պատմեց, որ նշված հանդիպումը կայացավ փետրվարի 23-ին և տևեց է 20 րոպե։ Ըստ նրա՝ քննարկում չի ծավալվել, քանի որ ինքը հայտնել է իր մտահոգությունը և հեռացել։
«Պատկերացրեք մի վիճակ, երբ ես՝ որպես նախագահ, Սահմանադրության երաշխավորն եմ, երբ տեղեկություն եմ ստանում, որ բանակի բարձրագույն կազմը ներգրավվում է քաղաքական իրադարձությունների մեջ։ Ի՞նչ պետք է անի գերագույն գլխավոր հրամանատարը։ Բնական է, որ պետք է հանդիպի հրամանատարության հետ ու զգուշացնի, որ անթույլատրելի է դա և այնպիսի հետևանքների կարող է բերել, որ  կկործանեն ՀՀ-ն»,-  շարունակեց Ռոբերտ Քոչարյանը։
ՀՀ 2-րդ նախագահը շեշտեց, որ հրամկազմի հետ այդ հանդիպմանը ուշադրություն են դարձրել 2 հարցերի վրա՝ ՀՀ ներքաղաքական ճգնաժամի հասունացում և ԵԿՄ-ի հետ կապված իրադարձություններ։
«Հասունանում է ներքաղաքական ճգնաժամ, մենք պետք է սահմաններին շատ ուշադիր լինենք, որ հակառակորդը չկարողանա օգտվել այդ իրավիճակից։ Ես ինքս, երբ Արցախում էի, օգտվել եմ Ադրբեջանում տեղի ունեցող ներքաղաքական իրավիճակից և այդ ընթացքում մենք ազատագրել ենք միանգամից 3 շրջան։ Հաջորդ խնդիրը ԵԿՄ-ի իրադարձություններն էին. այստեղ շատ հստակ է եղել հարցը՝ կա՛մ երկրապահ եք, կա՛մ քաղաքական գործիչ»,- նշեց նա։
Քոչարյանի գնահատմամբ՝ զինվորական հրամանատարական բարձագույն կազմի հետ հանդիպումն այլընտրանք չուներ, քանի որ հետևանքները  կարող էին ծանր լինել։ Նա շեշտեց՝ որևէ հանձնարարական կամ հրաման արձակում  չի եղել։ Նրա խոսքով իր աշխատելաոճի մեջ չի մտել հանձնարարելը, թե այս կամ այն հարցն ինչպես պետք է լուծել։
«Դրել եմ խնդիր, իսկ թե ինչպես պետք է լուծել, դա տվյալ մարմնի ղեկավարի պարտականությունն է։ Իմ ղեկավարման ժամանակ, եթե հարցեր էր առաջանում, թե ինչպես նախարարն այդ խնդիրը լուծի, ապա փոխվում էր նախարարը, քանի որ ես չեմ կարող նախարարից ավելի լավ իմանալ, թե ինքը ոնց պետք է լուծի հարցը։
Այն ժամանակ, կարծում եմ նաև մինչև հիմա, բանակն ամենից կայացած պետական կառույցն էր, նախարարը 12-13 տարվա գլխավոր շտաբի պետի փորձ ուներ, գլխավոր շտաբի պետն էլ Ղարաբաղում նախարարի երկար տարիների փորձ ուներ։ Նույն օրն այդ հրամանն արձակվեց, որի մասին, ի դեպ, ծանոթացել եմ այս գործի շրջանակներում՝ 0038 հրամանի մասին է խոսքը։ Ծանոթանալուց  համոզվել եմ՝ դա ճիշտ ընդունված հրաման էր, և այդ հրամանի շնորհիվ է, որ հաջողվել է հնարավոր վատ հետևանքներից խուսափել: Հրամանը որևէ հակաօրինական կետ չի պարունակում և ամբողջությամբ պաշտպանության նախարարության լիազորությունների շրջանակում է»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը։
Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ ինքը չի հանձնարարել, թե ինչպես կյանքի կոչվի այդ հրամանը։ Նա կրկնեց՝ ինքը երբեք խնդիր չի դրել՝ ինչպես լուծել խնդիրը:
«Երբեք գյուղնախարարին չեմ ասել՝ ինչպես լուծել, ասենք, ոռոգման խնդիրը․ խնդիր է դրվել լուծել, չե՞ս լուծում, ուրեմն՝ հրաժարական։ Դրան ծանոթանալուց ես համոզվել եմ, որ շատ ճիշտ հրաման էր։ Բայց կոնկրետ այդ հրամանն ինչպես ընդունվեց, ինչ արվեց՝ իմ գործը չէ»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search