Artsakhpress

Սպորտ

Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Լոնդոնի «Արսենալում» գոհ չեն, որ Եվրոպա լիգայի եզրափակիչը կայանալու է Բաքվում:

Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար

Արսենալը քննադատել է ՈւԵՖԱ-ին ԵԼ-ի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ««Արսենալում» բոլորս ուրախ ենք, որ դուրս ենք եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, և անհամբերությամբ ենք սպասում մայիսի 29-ին «Չելսիի» հետ կայանալիք խաղին:
Այդուհանդերձ, մենք չափազանց հիասթափված ենք, որ տրանսպորտային սահմանափակումների պատճառով ՈւԵՖԱ-ն «Արսենալին» առավելագույնը 6 հազար տոմս կտա ավելի քան 60 հազար մարդ տեղավորող մարզադաշտում:
Ժամանակը ցույց կտա` արդյոք կկարողանա՞ն այդ 6 հազար երկրպագուները ներկա գտնվել խաղին` հաշվի առնելով այն փաստը, թե որքան դժվար կլինի այդ ուղևորությունը:
Մեր 45 հազար երկրպագու աբոնեմենտ ունի, և այդքան մեծ թվով երկրպագուների` խաղին ներկա չլինելը միայն այն պատճառով, որ ՈւԵՖԱ-ն եզրափակչի անցկացման համար ընտրել է տրանսպորտային սահմանափակումներ ունեցող այդպիսի երկիր, պարզապես ճիշտ չէ: Իրականությունն այն է, որ այն թիմը, որը կհասնի եզրափակիչ, չի կարողանա բավարարել երկրպագուների պահանջները:
Մենք բազմաթիվ դժգոհություններ ենք ստացել մեր երկրպագուներից ու կիսում ենք նրանց կարծիքը:
Մեր երկրպագուների անունից` կցանկանայինք հասկանալ, թե ինչ չափորոշիչներով են որոշվում եզրափակիչների անցկացման վայրերը,քանի որ սա անթույլատրելի է և չպետք է կրկնվի:Ուրախ կլինենք մասնակցել այս թեմայով ցանկացած քննարկման, որպեսզի խուսափենք նման իրավիճակների կրկնությունից»,- armsport.am-ի փոխանցմամբ՝ ասվում է ակումբի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Սամվել Բաբայանը զառանցում է. Վիտալի Բալասանյանը՝ աղմկահարույց սպանությունների մասին

Ռոբերտ Քոչարյանը ազատ կարձակվի. դատարանն ընդունեց կալանքը փոխելու վերաբերյալ երաշխավորությունը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Լևոն Հայրապետյանի ծանր օրերին նախագահ Սահակյանն արել է ամեն ինչ՝ հնարավորն ու անհնարինը․ Արշավիր Ղարամյան

Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը երաշխավորեցին Քոչարյանի ազատության համար. նրանք 500.000–ական դրամ են վճարել

Արցախում ապրող ամեն մի ընտնաիքի համար բնակարան ձեռք բերելը կդարձնենք ավելի մատչելի. Արայիկ Հարությունյան

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությունը

«Էրեբունի» բժշկական կենտրոնի մի խումբ բժիշկներ Ստեփանակերտում իրականացնում են հետազոտություններ

Ռուսական Առաջին ալիքը չեղարկել է մանկական «Ձայնը» հեռուստանախագծի քվեարկության արդյունքները

Search