Artsakhpress

Սպորտ

Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Ադրբեջանը մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել լոնդոնյան «Արսենալի» երկրպագու հանդիսացող Մեծ Բրիտանիայի այն քաղաքացիներին, որոնք նաև հայկական քաղաքացիություն ունեն:

Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին

Բաքուն մերժել է մուտքի արտոնագիր տրամադրել «Արսենալի» բրիտանահայ երկրպագուներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Ինչպես հայտնում է Rusarminfo-ն, «զինագործների» հայկական ծագման երկրպագուները պատրաստվում էին ներկա լինել մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչին, որում «Արսենալը» խաղում է «Չելսիի» դեմ:
Բրիտանական աղբյուրի հաղորդմամբ՝ ակումբը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ հարցում անելու, թե արդյոք հնարավոր չէ ստիպել Ադրբեջանին բացառություն անել բրիտանահայ երկրպագուների համար, փոխանցում է tert.am-ը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» սպասում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական երաշխիքներին Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար՝ նրա Բաքու մեկնելու հարցը որոշելու համար:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Խոշոր ավտովթար Մարտունի-Ննգի-Ստեփանակերտ ավտոճանապարհին

Սեպտեմբերի 1-ից բարձրագույն կրթությունը կդառնա անվճար. Նախագահ Հարությունյանը «Վերջին զանգի» առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Արցախի նորընտիր նախագահն աշխատանքի է գնալու էլեկտրամոբիլով

«Ֆլեշ» ընկերությունն Արցախում նվազեցրել է բենզինի տեսականու և դիզվառելիքի գները

«Անվճար կրթությունն Արցախում խարսխված կլինի որակի ապահովման վրա». Լուսինե Ղարախանյան

Սամվել Բաբայանը Արայիկ Հարությունյանին ընդդիմություն չի լինի. ի՞նչ են քննարկել նրանք, Սամվել Բաբայանը կստանա՞ պաշտոն

Մարտական դիրքում գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից զինծառայող է մահացել

Կարեն Դանիելյանը նշանակվել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար

Արցախում պետական հաստատություններում անվճար կրթության հնարավորությունը կունենա հետադարձ ուժ. Վահրամ Պողոսյան

Search