Artsakhpress

Քաղաքական

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հանրապետության համայնքներում իր կողմից անցկացվող բոլոր հանդիպումներում անընդհատ խոսում է տարածքային զիջումների և Արցախը մանդատային ինչ-որ անհեթեթ տարածքի վերածելու մասին:

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը

Ի՞նչ նոր քարտեզի մասին է խոսում Սամվել Բաբայանը. Վիտալի Բալասանյանը հրեշավոր է համարում այդ ծրագիրը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ պարզաբանելով, որ, Ս. Բաբայանի առաջարկով, բացի Քաշաթաղից, որն ընդգրկում է ոչ թե ներկայիս, այլ նախկին Լաչինի շրջանը և Քարվաճառից, մյուս հինգ շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին: Իսկ Արցախը պետք է դառնա որևէ երկրի հովանու ներքո մանդատային տարածք, այն դեպքում, որ հենց Սամվել Բաբայանի կողմից նշվող բոլոր օրինակները, մասնավորապես Պաղեստինի, որտեղ տեղի ունեցող բախումների մասին գրեթե ամեն օր հայտնում է միջազգային մամուլը և այլն, բացի կորուստներից որևէ աննշան հաջողություն չեն ունեցել:
 
«Ժամանակին, երբ Սամվել Բաբայանին Արկադի Ղուկասյանի կողմից ներում շնորհվեց, ու նա տեղափոխվեց Երևան և սկսեց մասնակցել քաղաքական գործընթացների, շատ ակտիվ խոսում էր 5+1+1 բանաձևի մասին և պնդում, որ բացի Լաչինից և Քարվաճառից, մնացած հինգ շրջանները վիճարկելի տարածքներ են: Այսօր նա կրկին հաստատում է այդ հրեշավոր թեզը՝ փորձելով ժողովրդի մեջ առաջացնել վախի և անվստահության մթնոլորտ սեփական ուժերի նկատմամբ»,- ասել է Վ. Բալասանյանը:
 
ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված վիճարկելի տարածքներ չկան և ամոթ է, երբ հաղթանակած բանակի հրամանատարը գիշեր ու զօր քարոզչություն է տանում թշնամու բանակի ամենազորության և մեր բանակի տկարության մասին:
 
«Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ չկա այդպիսի բան, և սրանք խոսքեր են մի մարդու, ով ուղղակի չի տիրապետում հայկական զինուժի հզոր արսենալին: Դրանում մենք համոզվեցինք նաև ապրիլյան պատերազմին նրա կողմից տրված թյուր գնահատականից: Ասեմ ավելին, եթե թշնամին վստահ եղավ, որ իր այդ երևակայական զենք-զինամթերքով, որի մասին այդքան վախեցած խոսում է Սամվել Բաբայանը, կարող է մեզ հաղթել, վաղուց դա արած կլիներ: Ոչ ոքի, առավել ևս Արցախի հերոսի բարձագույն կոչումը կրող մարդուն, վայել չէ այդօրինակ նահանջող պահվածքը, այդ թվում՝ կեղծ տեղեկությունների տարածումը, թե իբր բանակցությունների ժամանակ Արցախի իշխանությունները խոսում են հողերը զիջելու մասին և այլն:
 
Նախ Արցախի իշխանությունները բանակցային գործընթացին չեն մասնակցում, երկրորդ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի է՝ գոյություն չունի: Եվ այս թեման անընդհատ շահարկել ու արդարացնել սեփական զիջողական կեցվածքը, թե իբր ինքը ավելի քիչ է հանձնելու, որևէ առողջ տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծել է Բալասանյանը:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search