Artsakhpress

Տնտեսական

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա, կարծում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա

ԵՏՄ-ում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չկա. Տատյանա Վալովայա
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Մենք, անկասկած, պետք է ուսումնասիրենք եվրոպական փորձը, այդ թվում՝ սովորենք նրա սխալներից եւ հասկանանք, թե որ հարցերում ենք միմյանցից տարբերվում: Մենք հիմա մեզ մոտ՝ Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթ մտցնելու ոչ մի անհրաժեշտություն չենք տեսնում, դա մեզ հիմա բարցարձակապես ոչ մի տնտեսական առավելություն չի տալիս»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Վալովայան:
Նա նշել է, որ պետք է խորացնել փոխգործակցությունը ֆինանսաարժութային եւ մակրոտնտեսական ոլորտում: «Երբ խոսում ենք արժույթի, դրամական վճարումների մասին, թիվ մեկ խնդիրը ազգային արժույթների օգտագործման ընդլայնումն է»,- ասել է նա:
Նրա խոսքով՝ «Ռուսաստան-Ղազախստան, Ռուսաստան-Բելառուս հարաբերություններում ազգային արժույթները զգալի չափով օգտագործվում են, իսկ ահա Ղազախստանի եւ Ղրղզստանի կամ Ղազախստանի եւ Հայաստանի հարաբերություններում հիմնականում դոլար է օգտագործվում»: «Բայց մենք կարող ենք օգտագործել մեր արժույթները, դա արժութային շատ ռիսկեր է վերացնում, բայց դա պահանջում է նաեւ մակրոտնտեսական կայունություն եւ այլ տնտեսական պայմանների ստեղծում»,- ասել է Վալովայան:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Աննա Հակոբյանը Մեխակավանում հանդիպել է մի քանի տասնյակ սպաների տիկնանց

Search