Artsakhpress

Մշակույթ

Կայացել է Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը

Արցախի գրողների միության և Գրիգոր Նարեկացի համալսարանի համատեղ նախաձեռնությամբ բուհի պոեզիայի և գիտական նիստերի դահլիճում այսօր՝մայիսի 17-ին, տեղի է ունեցել արմատներով արցախցի,ամերիկաբնակ արձակագիր Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը:

Կայացել է Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը

Կայացել է Մարգարետ Դերանցի «Քրտնաձուկ» գրքի շնորհանդեսը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ԱՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը: Նա ողջունել է ներկաներին և շնորհավորել  հեղինակին հերթական գրքի լույսընծայման կապակցությամբ:
«Մարգարետ Դերանցը՝ որպես տաղանդավոր արձակագիր, կարողացավ ըմբռնել այն հանգամանքը, որ գրականության մեջ կարևորը նորություն բերելը և նոր խոսք ասելն է: Նա ամերիկյան իրականությունից վերցրել է այնպիսի  թեմաներ, որոնք նորույթ են մեր գրական դաշտում: Ապրելով Ամերիկայում՝ Դերանցը պահպանում է իր հոգու ներքին կապը  հայրենիքի հետ: Նա հայրենիքով ապրող հայ գրիչներից է, որի ստեղծագործությունները բավականին լայն տարածում են գտել հայ իրականության մեջ»,-մասնավորապես ասել է նա:
Գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու Ամալյա Գրիգորյանն էլ իր ելույթում նշել է, որ գիրքն իր համար հայտնություն էր՝ հասուն ու բազմաշերտ որակներով:
«Արձակագիր Դերանցի «Քրտնաձուկ» ժողովածուն  թարմ խոսք է մեր արձակում, իսկ թեմատիկ առումով՝ նորույթ հայ իրականության մեջ: Նա հիմնականում պատկերում է մի աշխարհ, որը գտնվում է օվկիանոսից այն կողմ, և առաջին հայացքից  այն անճանաչելի ու օտար է թվում մեզ՝ իր միջավայրով, բարքերով ու կեցությամբ:Գրողն այնքան բնական ու անպաճույճ է բնութագրում այդ ամենը,որ մեծ հետաքրքրությամբ ես մխրճվում այդ անծանոթ իրականության մեջ: Ժողովածուի գլխավոր հերոսը մարդն է՝ իր ճակատագրով: Հեղինակը ճիգ չի գործադրում իդեալականացնելու իր հերոսներին:Նրանք ամենասովորական մարդիկ են՝ իրենց ամենաբնական կեցության մեջ:Որոշ ինքնակենսագրական տարրեր պարունակող պատումներում հերոսուհին չափազանց անկեղծ է ,նա չի կաշկանդվում իրեն բաժին հասած ճակատագրից,չի վախենում բացահայտ ինքնախոստովանություններից, սիրելու և սիրվելու աստվածային զգացումից: Գրողը, անկախ ամեն ինչից, լավատես է ու հավատում է Աստծուն: Դերանցի  տողն  ապրեցնող է»,-մասնավորապես նշել է Ա. Գրիգորյանը:
Արցախի գրողների միության կողմից Մարգարետ Դերանցին հանձնվել է Արցախի գրողների ընտանիքին անդամակցելու տոմս:

Բանաստեղծ,ազատամարտիկ Ռոբերտ Եսայանն էլ իր խոսքում ասել է, որ Դերանցն, իսկապես, ապրում ու ստեղծագործում է կարոտի մեջ, որը շնչառություն է տալիս նրա ստեղծագործություններին:Նա նաև նշել է, որ հեղինակը կարողացել է բացահայտել մարդկային հոգեաշխարհի՝ բառային ներուժով կերպավորված նուրբ գծերն ու հոգեվիճակները:

Ելույթներով հանդես են եկել նաև ԱՀ գրողների միության անդամներ, բուհի դասախոսներ:

«Քրտնաձուկ» գրքի հեղինակ Մարգարետ Դերանցն էլ շնորհակալություն է հայտնել ներկաներին և նշել, որ իր համար շատ կարևոր է նրանց գնահատականը:

 


     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search