Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից. պետական նախարար
Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը մայիսի 17-ին գյուղատնտեսության նախարարի, շրջանների վարչակազմերի ղեկավարների և «Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի» տնօրենի մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված ընթացիկ տարվա բերքահավաքի աշխատանքների կազմակերպման աշխատանքներին:
Ժամկետանց պարտքերի վճարման դեպքում հողօգտագործողները կազատվեն հողի վարձավճարի տույժ-տուգանքներից. պետական նախարար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժի փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը կարևորել է գյուղացիներին սահմանված ժամկետում մթերման գործընթացի մասին տեղեկացնելու, ինչպես նաև անկորուստ բերքահավաք կազմակերպելու հարցերը: «Պետք է հողօգտագործողների համար ապահովենք առավելագույն հնարավորություններ, որպեսզի իրացման և մթերման համար խոչընդոտներ չլինեն,և գործընթացը կազմակերպվի հնարավորինս ընդունելի գներով»,- ասել էԳ․Մարտիրոսյանը:
Խորհրդակցության ընթացքում գյուղատնտեսության նախարարԺիրայր Միրզոյանըներկայացրել է հացահատիկային դաշտերի իրավիճակի,հունձի նախապատրաստական աշխատանքների ընթացքի և գյուղատնտեսականտեխնիկայի՝առկա և անհրաժեշտ քանակի մասին տեղեկություններ:
Խոսելով բերքահավաքի գործընթացի կազմակերպման մասին՝ Գ.Մարտիրոսյանը բոլոր վարչակազմերի ղեկավարներին հանձնարարել էնախնական տեղեկություններ հավաքագրել սպասվող բերքի ծավալների և բերքատվության վերաբերյալ, իսկ գյուղատնտեսության նախարարին ու«Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի»տնօրենին՝սահմանված ժամկետում ուսումնասիրելհացահատիկային մշակաբույսերի շուկայական գինը և առաջարկություններ ներկայացնելմթերման գների վերաբերյալ:
Գ.Մարտիրոսյանը«Գյուղի և գյուղատնտեսության հիմնադրամի»տնօրենին հանձնարարել է, որ մթերում և բեռնափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների հետբանակցություններ տարվեն, որպեսզի այս ուղղությամբ նույնպես ժամկետների ուշացումներ չլինեն:
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարը հանդես է եկել կարևոր հայտարարությամ.«Կառավարության համապատասխան որոշմամբ կսահմանվի նոր կարգ, համաձայն որի՝ շրջանների հողօգտագործողները, որոնք ունեն կուտակված վարձավճարների պարտավորություններ և որոնց վրա կա հաշվարկված տույժեր և տուգանքներ՝ սահմանված ժամկետանց պարտավորությունների մարման դեպքում՝ կազատվեն կուտակված տույժ-տուգանքներից»:
Հանդիպմանվերջումմտքեր են փոխանակվել հակահրդեհային պայքարի շրջանակներումհսկողության խստացման, ճանապարհների բարեկարգման և այլ հարցերի շուրջ։