Artsakhpress

Հասարակական

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է զիծառայողների մկրտության արարողություն (լուսանկարներ)

«Ազատ հայրենիք» կուսակցության նախաձեռնությամբ այսօր Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է շուրջ 60 ժամկետային զիծառայողների մկրտության արարողություն:

Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարում կայացել է զիծառայողների մկրտության արարողություն (լուսանկարներ)

Ստեփանակերտի  Աստվածամոր Սուրբ  Հովանի  մայր տաճարում  կայացել  է  զիծառայողների    մկրտության  արարողություն (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մինչ   արարողության  սկսելը   զինծառայողներն  իրենց  կնքահայրերի  հետ,  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ Աբաջյանի, Անդրանիկ Զոհրաբյանի և Սասուն Մկրտչյանի հարազատները,  ծնողներ, հյուրեր  այցելել   են  Ստեփանակերտի  քաղաքային  հուշահամալիր  և  իրենց  հարգանքի տուրքը  մատուցել   պատերազմի   ժամանակ   զոհված  հայորդիների  հիշատակին:
Մկրտության   արարողությունը  կատարվել  է   Աստվածամոր Սուրբ  Հովանի  մայր տաճարի    հոգևոր  հովիվ  Տեր  Ներսես  քահանա  Ասրյանի  ձեռամբ: 
Նրա  խոսքով՝  մկրտությունը  զինծառայողներին   նոր  ուժ  ու  ոգևորություն   կհաղորդի, նրանք  կմաքրվեն    գործած    մեղքերից,   հայրենիքին   իրենց   պարտքը  մատուցելուց  հետո   կվերադառնան  տուն: 
Մկրտության  արարողությունից  հետո  Մայր   տաճարի   բակում   զինծառայողներին  դիմավորել  են    դպրոցականները՝    նրանց   բաժանելով   բացիկներ  և  հանդես  գալով   ազգագրական  պարերով:
«Արցախպրես»-ի թղթակցի  հետ  զրույցում   «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի   նախագահ  Ռոմելա   Դադայնն  ասել է, որ  արդեն   երկրորդ  տարին  է, ինչ    «Սատար  կանգնենք»  հասարակական  կազմակերպությունը  նախաձեռնել  է    ժամկետային  զինծառայողների  մկրտության արարողություն, որն  էլ  ոգևորել  է իրենց  կուսակցության  անդամներին:
«Մեծ  ոգևորություն եմ տեսնում  թե´  զինվորների  և  թե´   կնքահայրերի   աչքերում:  Կարծում եմ՝  այս  միջոցառումը  կնպաստի, որ զինվորներն  էլ  ավելի   մոտ  լինեն  Աստծուն  ու   եկեղեցուն,   և  պատասխանատու  լինեն իրենց   ամեն  մի քայլի  համար:
Այս  կերպ  մենք  բարձրացնում ենք  զինվորների   ռազմահայրենասիրական  դաստիարակության ոգին,  ինչպես  նաև   նաև  սերտացնում՝  բանակ-հասարակության  կապի  ամրապնդումը: Այնտեղ, որտեղ  զինվորն  է, թիկունքում   հասարակությունն  է»,-ավելացրել  է  Ռ.  Դադայանը:
Նրա  խոսքով՝   իրենց  հրավերով   Արցախում   գտնվող  ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ արիաբար զոհված Ռոբերտ   Աբաջյանի   պապիկ  Գևորգ  Աբաջյանը, Անդրանիկ  Զոհրաբյանի   ծնողներ՝  Ալլա  և  Ատոմ  Զոհրաբյանները, Սասուն  Մկրտչյանի  ծնողներ՝ Նարինե  Կիրակոսյանը  և  Ֆահրադ  Մկրտչյանը «Ազատ հայրենիք» կուսակցության կանանց խորհուրդի   անդամների  հետ   երեկ  այցելել  են    այն  դիրքեր, որտեղ    զոհվել  են  նրանց  որդիները:
Գևորգ  Աբաջյանը, ով   մի  խումբ  զինծառայողների   կնքահայրն  է, խոսելով    օրվա  խորհրդի  մասին,   ասել  է, որ   ինքը  հուզված  է,  բայց   և  ոգևորված, քանի  որ   խոսքը վերաբերվում  է   զինծառայողներին  մոտ  լինելուն:
«Առօրյա  կյանքում  կնքահոր  դերում  լինելն     այլ  զգացողություններ      է  առաջացնում, իսկ    զինծառայողների  դեպքում  պատասխանատվությունս ավելի  մեծացավ:    Սահմանն  ամուր   պահող   զինվորին  կնքահայր   լինելը  մեզ  համար  պատիվ  է»,-նշել  է  Գ. Աբաջյանը:
Զինվորների    կնքահայր Ատոմ  Զոհրբյանն  էլ  մեզ  հետ  զրույցում  ասել  է, որ    ինքը    համոզված է, որ   մկրտությունը  զինծառայողների   հավատքն  ավելի է  զորացնելու:
«Նրանք  լինելու  են   ավելի  անվտագ  ու  անփորձանք, որն էլ  յուրաքանչյուրիս   ցանկությունն  է: Մասնակցել  եմ   շատ  մկրտությունների,  բայց   պիտի    խոստովանեմ, որ    այսօրվա  միջոցառումն ինձ  համար  առանձնահատուկ  էր  և  յուրօրինակ:     Արցախի  հողն  անբացատրելի  ուժ  է  հաղորդում  մեզ  բոլորիս, ինչն  էլ  հպարտանալու  առիթ  է»,- մասնավորապես  ասել է  Ա.  Զոհրաբյանը:
Մկրտված   զինծառայող   Լիսանդր  Հովսեփյանի  խոսքով էլ՝     ինքը  միշտ  էլ  կարևորել  է մկրտության  արարողությունը, որն  էլ  իրականություն  դարձավ    Արցախում. այն   նոր    ուժ  հաղորդեց  իրեն:
«Ինձ   համար  մեծ  պատիվ   է, որ  իմ    կնքահայրը  Ռոբերտ  Աբաջյանի  պապիկն  է՝  Գևորգ  Աբաջյանը: Ես  այժմ  ծառայում եմ  այն  զորամասում, որտեղ  ծառայել  է  Ռոբերտը:   Հիշում  եմ  Ռոբերտին. նա  գալիս  էր Երևանի    «Մոնումենտ»     սրճարան, ճիշտ  է  չենք   շփվել, բայց  գիտեինք   իրար»,-ավելացրել   է   զինծառայողը:
Մկրտության   արարողությանը  մասնակից  զինծառայողի  մայր  Լուսինե  Սահակյանն    իր   շնորհակալությունն  է  հայտնել  միջոցառման  նախաձեռնողներին  և  նշել, որ    յուրաքանչյուր   ծնողի  համար  մեծ   պատիվ և   հպարտություն  է, որ     պարտադիր  ծառայության    մեջ  գտնվող  իր  որդին    մկրտվում  է:
«Նրանք  այսօր  ստացան  Աստծո   օրհնությունը   և  մաքրվեցին  մարդկային    մեղքերից:     Ամեն  մի  ծնող  ցանկանում  է, որ  իր   որդին  ծառայի  խաղաղ  պայմաններում  և   տուն  վերադառնա  անհոգ  և ուրախ»,-   ավելացրել   է  Լ.  Սահակյանը: 

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search