Artsakhpress

Տնտեսական

Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին

Հայաստանը մտադիր է մինչև 2019թ. ավարտը Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան մատակարարվող գազի գնի իջեցման հարցի վերաբերյալ համաձայնության գալ ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ:

Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին

Փաշինյանը հայտնել է Հայաստան մատակարարվող գազի գնի խնդիրը մինչև տարեվերջ լուծելու մտադրության մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 17 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով մայիսի 17-ին ռուսական լրատվամիջոցների լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությանը:
«Ես վստահ եմ, որ գազի գնի իջեցումն իրատեսական է: Հարցը ոչ միայն առանձին միայն գազի գնի հետ է կապված, այլև վերաբերում է Եվրասիական տնտեսական միության արդյունավետությանը: Մենք, սկզբունքորեն, արդեն ունենք պայմանավորվածություն, որ միասնական էներգետիկ շուկա կստեղծվի, և մեր առաջարկները համապատասխանում են դրա շուրջ բանակցությունների տրամաբանությանը: Գազի և էներգառեսուրսների ոչ խտրական գները կարևոր են ԵԱՏՄ արդյունավետության համար: Ես կցանկանայի մինչև տարվա վերջ լուծել այդ խնդիրը»,- ասել է Փաշինյանը:
2019թ. հունվարի 1-ից ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանի համար գազի գինը 1 խմ-ի համար 150 դոլարից բարձրացրել է 165 դոլարի:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search