Artsakhpress

Հասարակական

Մայիսի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

«Արցախպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Մայիսի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս

Մայիսի 18-ին սպասվող իրադարձությունները. Անոնս
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այսօր լրանում է Բերձոր (նախկինում՝ Լաչին) քաղաքի ազատագրման 27-ամյակը: Այդ առթիվ Քաշաթաղի շրջկենտրոնում տեղի են ունենալու տոնական մի շարք միջոցառումներ:
 
Ժամը 11:00-ին Բերձորի Փառքի հուշահամալիրում տեղի կունենա հանդիսավոր միջոցառում:
 
Ժամը 12:00-ին Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում տեղի կունենա Բերձորի պատմամշակութային լուսանկարների և Հովհաննես Հովհաննիսյանի անձնական իրերի ու լուսանկարների ցուցադրություն:
 
Ժամը 18:00-ին Վեհափառի հրապարակում կկայանա տոնական համերգ:
 
Ժամը 22:00-ին նախատեսվում է շքեղ հրավառություն:
 
Օրվա ընթացքում սպասվում են նաև այլ միջոցառումներ:
 
Ժամը 11:00-ին «Եվրոպա» հյուրանոցային համալիրում կկազմակերպվի անվճար դաընթաց՝ հյուրանոցի պատասխանատուների համար: Դասընթացը նպատակաուղղված է այն հյուրանոցների համար, որոնք պատրաստվում են ընդունել CONIFA ֆուտբոլային մրցումների նպատակով Արցախ ժամանած ֆուտբոլային խմբերին:
 
Ժամը 11:30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա CONIFA-ի առաջնությանը ներգրավված կամավորների հետ հանդիպում: Ինտենսիվ կերպով կսկվեն կամավորների հետ տարվող աշխատանքներն ու թրեյնինգները:
 
Ժամը 15:00-ին Ստեփանակերտի Վիքիակումբում կկազմակերպվի վորքշոփ:
 
Ժամը 18:30-ին Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի կունենա երգիչ Միհրան Ծառուկյանի մենահամերգը:
 
Ի դեպ, այսօր «Թանգարանների միջազգային օր» և «Թանգարանների գիշեր» ակցիայի շրջանակներում «Թանգարանները որպես մշակութային հանգույցներ. ավանդույթի ապագան» խորագրի ներքո Արցախի թանգարաններում և պատկերասրահներում տեղի կունենան մի շարք միջոցառումներ:
Ժամը 10:30-ին Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանում կկազմակերպվի ազգագրական իրերի ցուցադրություն:
Ժամը 11:00-ին Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարանում տեղի կունենա «Ազգային սովորությունների պահպանումը և փոխանցումը մատաղ սերնդին» թեմայով դաս-դասախոսություն:
Ժամը 11:00-ին Կոլխոզաշենի Մ. Պարսեղովի անվան տուն-թանգարանում կկազմակերպվի Հրաչյա Բեգլարյանի ծննդյան 85-ամյակին նվիրված միջոցառում:
Ժամը 11:00-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի կունենա «Բանահյուսական արժեքների դիմագիծը. արցախյան օրհնանքները երեխաների աչքերով» թեմայով ցուցահանդես:
Ժամը 11:00-ին պրոֆ. Գրիգորի Գաբրիելյանցի անվան երկրաբանության պետական թանգարանում տեղի կունենա «Պատանի բնագետ» հանրապետական դպրոցական ինտելեկտուալ խաղ (Կերպարվեստի պետական թանգարան):
Ժամը 11:30-ին Բերդաշենի պատմության թանգարանում կկազմակերպվի «Բերդաշենցին հայոց հաղթանակների տարեգրությունում» թեմայով ցուցահանդես:
Ժամը 12:00-ին Արցախի պատմաերկրագիտական թանգարանում տեղի կունենա «Արցախի ասեղնագործ արվեստը» թեմայով ցուցահանդես:
Ժամը 12:00-ին Շուշիի պատկերասրահում տեղի կունենա գեղանկարի վարպետության դաս:
Ժամը 12:30-ին Ասկերանի պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «Ասկերանի շրջանի պատմաճարտարապետական հուշարձանները» թեմայով ցուցահանդես և դաս-դասախոսություն:
Ժամը 15:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում կկազմակերպվի «Գյուրջյան» կիրառական արվեստի ինստիտուտի ուսանողների աշխատանքների ցուցադրություն:
Ժամը 15:00-ին Շուշիի պատմության թանգարանում կկայանա «Զրույց ձեռագործ պատմության հետ» թեմայով ցուցահանդես:
Ժամը 15:00-ին Շուշիի գորգերի թանգարանում տեղի կունենա «Գորգերի դասակարգումն ըստ զարդանախշերի» թեմայով դասախոսություն:
Ժամը 15:00-ին Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարանում կլինի ազգագրական իրերի ցուցադրություն:
Ժամը 16:00-ին Արցախի պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «Արցախյան ձեռագործություն» թեմայով դաս-դասախոսություն:
Ժամը 16:00-ին Շուշիի կերպարվեստի պետական թանգարանում տեղի կունենա «Արցախի երկինքը» թեմայով լուսանկարչական ցուցահանդես:
Ժամը 16:00-ին Մարտունու պատմաերկրագիտական թանգարանում կկազմակերպվի «Հայ նկարիչների ստեղծագործությունները» թեմայով ցուցահանդես:
Ժամը 17:45-ին Տիգրանակերտում կազմակերպվող «Թանգարանային գիշեր» միջացառումանը մասնակցել ցանկացողների համար Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից կգործի երթուղի: (Արմենիա հյուրանոցի դիմացից):
 
Ժամը 18:00-ին «Տիգրանակերտ» հնագիտական թանգարանում տեղի կունենա «Տիգրանակերտը ժամանակի խաչմերուկում» խորագրով միջոցառում: Միջոցառման շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալու թանգարանի մշտական ցուցադրությանը, կվայելեն Ֆելիքս Քարամյանի կատարմամբ գեղեցիկ երաժշտություն և, իհարկե, կմասնակցեն ավանդական դարձած թեյախմությանը:
Ժամը 18:00-ին տեղի կունենա պրոֆ. Գրիգորի Գաբրիելյանցի «Մարդը և քարը» պատկերագրքի շնորհանդեսը:
Ժամը 19:00-ին Նիկոլ Դումանի անվան տուն-թանգարանում կկազմակերպվի թեյախմություն՝ ժամանանակից արվեստագետների հետ:
 
Ժամը 20:00-ին Ստեփանակերտի պատկերասրահում տեղի կունենա Արցախի պետական երկգչախմբի համերգը:
Ժամը 22:00-ին Քաշաթաղի շրջանի երկրագիտական թանգարանում կլինի ասմունքի բաց դաս:
Այս և այլ թեմաների մասին առավել մանրամասն կարող եք ընթերցել artsakhpress.am կայքում: Հետևեք մեզ նաև թվիթերում, ֆեյսբուքում, ինստագրամում և յութուբի ալիքում:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search