Մայիսի 18-ին Սրբոց Յակոբեանց Միաբանութիւնը եւ Սաղիմահայութիւնը ուխտագնացութիւն կազմակերպեց Պարոն Տէր կալուածքի մէջ, 2015 թ. Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի առթիւ հիմնուած Յիշատակի Պուրակ:
Երուսաղեմում ուխտագնացություն է կատարվել Պարոն Տէրի համալիր
Պուրակի խաչքարի առջեւ նախ կատարուեց Հոգեհանգստեան կարգ Ս. Աթոռոյս պատրիարքների, միաբանների ու եկեղեցական սպասաւորների եւ բոլոր հայ ննջեցեալների համար, որի աւարտին ներկաներին օրուայ պատգամը փոխանցեց հանդիսապետ Գերշ. Տ. Սեւան Արք. Ղարիպեանը:
Ուխտագնացութեան աւարտին ներկաներին բաժանուեց մատաղ:
Նշենք, որ այս ուխտագնացութիւնը թուով չորրորդն էր Յիշատակի Պուրակի հիմնումից յետոյ, որը այլեւս դարձել է ամէնամեայ: Այն արդէն հաստատուել է Պատրիարք Սրբազան Հօր կողմից եւ գրանցուել է Երուսաղէմի Եկեղեցական օրացոյցում: