Artsakhpress

Հասարակական

Բերձորում նշվել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը (լուսանկարներ)

Քաղաթաղի շրջկենտրոն Բերձորում այսօր կայացել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառում:

Բերձորում նշվել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը (լուսանկարներ)

Բերձորում նշվել է քաղաքի ազատագրման 27-րդ տարեդարձը (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍՄիջոցառման մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Արցախյան գոյամարտի ժամանակ զոհված ազտամարտիկների հիշատակին կառուցած Փառքի հուշահամալիրում: 
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել Քաշաթաղի շրջվարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանը: Տոնի առթիվ նա շնորհավորել է բերձորցիներին և մասնավորապես ասել. «Շուշիի փառապանծ հաղթանակից հետո մեր հերոսները շարունակել են իրենց հաղթական արշավը և ազատագրել Բերձորը: Եթե Շուշին մեծ հաղթանակն էր կորուստներից ու Ցեղասպանությունից հետո, ապա Բերձորի ազատագրումը հայ ազգի միասնության խորհրդանիշն էր: Այդ միասնության շնորհիվ քաշաթաղցիները շարունակեցին մեր նահատակների սուրբ գործը. վերաբնակվեց Քաշաթաղը: Անտեսելով բոլոր դժվարությունները և հաղթահարելով մի շարք խոչընդոտներ կրկին վերածնվեց շրջանը: Փառք բոլոր այն հեևոսներին որոնց շնորհիվ այսօր ունենք զարգացող շրջան»:
Բերձորի քաղաքապետ Անահիտ Չարչյանն էլ իր խոսքում ասել է. «Այսօրվա համար մենք պարտական ենք այն հայորդիներին, ովքեր իրենց կյանքը չխնայեցին մեր բարօրության համար: Նրանց անունները հավիտյան կմնան մեր և նոր սերունդների սրտերում: Ցանկանում եմ նոր ձեռքբերումներ, հաջողություններ, անամպ երկինք և անսահման հայրենասիրություն»:
Արցախի ազատամարտիկների միության վարչության նախագահ, գեներալ-մայոր Սամվել Կարապետյանի շնորհավորական ուղերձը բերձորցիներին է ներկայացրել ԱՀ ազատամարտիկների միության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Խաչատրյանը՝ նշելով, որ Բերձորի ազատագրումը հայ ժողովրդի երազանքներից մեկն է, որն իրականություն դարձրեց հայոց բանակը:
«Արցախյան գոյապայքարի տարեգրության մեջ ոսկե տառերով գրվեց այդ հաղթանակը և միավորվեցին մեր հայրենիքի երկու հատվածները: Բերձորի ազատագրումը մեր ժողովրդի համար ունի առաջնային նշանակություն: Բազում հայ ընտանիքներ վերադարձան հայրենի օրրան՝ անմար պահելով մարտիրոսված քաջորդիների հիշատակը:Յուրաքանչյուր հաղթանակի հիմքում մեր նվիրյալների մաքառումն ու պայքարն է, որն այսօր արիության և սխրագործության դաս է նոր սերնդի համար»,-ավելացրել աէ Է. Խաչատրյանը:
ԱՀ ազատամարտիկների միության կողմից Բերձորի ազատագրման 27-րդ տարեդարձի և հասարակական ակտիվ գործունեության համար մի խումբ բերձորցիներ պարգևատրվել են պատվոգրերով, մեդալներով և դրամական միջոցներով:
Պարգևատրումն իրականացրել է ԱՀ ազատամարտիկների վարչության անդամ, «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը:
«Սատար հաշմանդամների» հասարակական կազմակերպության նախագահ Հունան Հունանյանն էլ ընդգծել է, որ 27 տարի առաջ կատարվածը մեծ սխրագործությունն է:
Միջոցառման ընթացքում մի խումբ բերձորցիներ «Սատար հաշմանդամների» ՀԿ-ի, ինչպես նաև Բերձորի քաղաքապետարանի կողմից պարգևատրվել են շնորհակալագրերով և մեդալներով:
Միջոցառման ընթացքում ազգային պարերով և հայրենասիրական երգերով հանդես են եկել Բերձորի արվեստի դպրոցի և Վահան Թեքեյանի անվան N1 դպրոցի աշակերտները:
Տեղեկացնենք, որ տոնի առթիվ Բերձորում այսօր ընթանում են մի շարք միջոցառումներ, որոնք կեզրափակվեն տոնական համերգով և հրավառությամբ:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search