Artsakhpress

Մշակույթ

Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթ կանցկացվի

Իրանում Հայաստանի դեսպանատան մշակութային կցորդ Էդվարդ Խաչատրյանը հայտարարել է Թեհրանում Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման մասին` երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար:

Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթ կանցկացվի

Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթ կանցկացվի
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Էդվարդ Խաչատրյանը ԻՌՆԱ-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ երկու կողմերը պայմանավորվել են Իրանում Հայաստանի մշակույթի շաբաթվա անցկացման մասին:
Իրանում Հայաստանի դեսպանատան մշակութային կցորդը իրանա-հայկական «Եվա» ֆիլմն անվանել է  երկու երկրների հաջողված մշակութային փոխգործակցություններից մեկը: Նա նաեւ նշել է Հայաստանում այնպիսի մշակութային միջոցառումների անցկացման մասին, ինչպիսին «Ոսկե ծիրան» կինոփառատոնն է, որը Հայաստանում անցկացվում է 2004 թվականից:
Իրանցի ռեժիսոր Անահիտ  Աբադի առաջին ֆիլմը Իրանի եւ Հայաստանի համատեղ աշխատանքն է:
Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում  հայ դերասանների մասնակցությամբ: «Եվա»-ն պատմում է 34-ամյա կնոջ կյանքի մասին, որին մեղադրել են ամուսնու սպանության մեջ, եւ նա փախել է՝ դստերը պաշտպանելու համար: 2018 թվականին «Հայկական համայնապատկեր» անվանակարգում լավագույն է ճանաչվել իրանցի ռեժիսոր  Անահիտ  Աբադի «Եվա» ֆիլմը:
Հայ դիվանագետը նշել է, որ ամռանը Թեհրանի եւ Թավրիզ քաղաքներում հայտնի հայ բանաստեղծ Սայաթ Նովայի անունով համերգ կանցկացվի:
 

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search