Artsakhpress

Սփյուռք

Ազգային տարազի օրն Ախալքալաքում (լուսանկարներ)

Այսօր, մայիսի 18-ին, ազգային տարազի Համաշխարհային օրվա կապակցությամբ «Ջավախք» և «Մուրջի» պարային համույթների ղեկավարությամբ Ախալքալաքում անցկացվեց վրացական ու հայկական տարազների հրավառություն:

Ազգային տարազի օրն Ախալքալաքում (լուսանկարներ)

Ազգային տարազի օրն Ախալքալաքում (լուսանկարներ)
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Jnews.ge-ի փոխանցմամբ, վաղ առավոտից Ախալքալաքի փողոցներն անսովոր մարդաշատ էր ու գունեղ: Ազգային տարազներով շրջող պատանիներն ու երիտասարդները յուրօրինակ հագուստներով իրենց ազգային տարազներն էին ցուցադրում:
Ախալքալաքի Մշակույթի տան տնօրեն, «Ջավախք» ազգագրական համույթի ղեկավար Ալիկ Քսպոյանի և «Մուրջի» համույթի պարուսույց Գիորգի Մետրեվելիի նախաձեռնությամբ Ախալքալաքում տեղի ունեցավ հայկական ու վրացական տարազների շքերթ, ինչպես նաև համերգ:
Մշակույթի տան դիմաց էին հավաքվել քաղաքի ու շրջանի գյուղերի գրեթե բոլոր պարային համույթներն ու խմբերը: Յուրաքանչյուր համույթ վանկարկում էր իր գյուղի ու համույթի անունն, այդպիսով փորձելով հանդիսատեսի ուշադրությունն իր վրա սևեռել:
Այնուհետև, Ախալքալաքի տեղական իշխանությունների առաջնորդությամբ մասնակիցները քայլերթով շարժվեցին դեպի Խաս Բախչա այգի, որտեղ և համույթները հանդես եկան ամենատարբեր պարային համարներով, միաժամանակ ցուցադրելով իրենց ազգային տարազը:
Արդեն երրորդ տարին է, ինչ Ախալքալաքում ազգային տարազի օրն առանձնակի շուքով են նշում:
taraz1
taraz4
taraz7
taraz10







Աղունիկ Այվազյան

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search