Artsakhpress

Մշակույթ

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները

«Եվրատեսիլ 2019» երգի համաեվրոպական մրցույթում մասնագիտական ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում 492 միավորով հաղթեց Նիդերլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը:

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները

«Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում հաղթեց Նիդերլանդները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՆա կատարեց «Arcade»  երգը:
Երկրորդ տեղը զբաղեցրեց Իտալիան, իսկ երրորդը՝ Ռուսաստանը:
Մրցույթի եզրափակիչն անցկացվեց մայիսի 18-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:
Մրցույթը հեռարձակվեց  Հայաստանի Հանրային հեռուստաընկերության և Հանրային ռադիոյի ուղիղ եթերով: Այն մեկնաբանեցին Ավետ Բարսեղյանն ու Արամ MP3-ը:
Եզրափակիչում հաղթանակի համար պայքարեց 26 երկիր` Հունաստանը, Բելառուսը, Սերբիան, Կիպրոսը, Էստոնիան, Չեխիան, Ավստրալիան, Իսլանդիան, Սան Մարինոն, Սլովենիան, Հյուսիսային Մակեդոնիան, Նիդերլանդները, Ալբանիան, Շվեդիան, Ռուսաստանը, Ադրբեջանը, Դանիան, Նորվեգիան, Շվեյցարիան, Մալթան, Իսրայելը, Ֆրանսիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունը, Գերմանիան և Իտալիան:
Հայաստանի քվեարկության արդյունքները հայտարարեց 2014 թվականին մրցույթին մասնակցած Արամ  MP3-ը: Մեր երկիրը 12 միավորը տվեց Շվեդիային:
Որպես հատուկ հյուր եզրափակիչում տպավորիչ ելույթ ունեցավ աշխարհահռչակ երգչուհի Մադոննան` կատարելով «Future» (Ապագա) երգը:
Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանը, որը «Walking out» երկգով փայլուն էր ներկայացել մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչում, դուրս էր մնացել եզրափակիչից:


     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում

Յուրաքանչյուր ընտանիքի առանձին բնակարան ծրագիրը կմեկնարկի գալիք տարվա հունվարին. Արայիկ Հարությունյան

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Ստեփանակերտ քաղաքում հայտաբերվել է կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Սերգեյ Լևոնի Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

Նախագահը հաստատել է կառավարության որոշումներ

Արայիկ Հարությունյանը պետական բարձր պարգևներ է հանձնել ԱՀ քննչական կոմիտեի մի խումբ աշխատակիցների

Search