Artsakhpress

Միջազգային

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները սրվում են

Սաուդյան Արաբիան արաբական երկրների դաշնակիցներին կոչ է արել գումարել երկու արտակարգ համաժողով և քննարկել նավթարդունահանող կենտրոնների և նավթ փոխադրող բեռնատար նավերի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումների խնդիրը:

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները սրվում են

Սաուդյան Արաբիայի և Իրանի հարաբերությունները սրվում են
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյդ կոչը հնչեցվել է տարածաշրջանում Սաուդյան Արաբիայի հիմնական մրցակից երկրի՝ Իրանի հետ հետզհետե սրվող հարաբերությունների օրերին, գրում է azatutyun.am լրատվական կայքը:
 
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը Պարսից ծոցի համագործակցության խորհրդին և Արաբական լիգայի երկրներին առաջարկել է մայիսի 30-ին Մեքքայում գումարել արտահերթ ժողովներ և քննարկել Արաբական Միացյալ Էմիրությունների ափի մոտ Սաուդյան Արաբիային պատկանող չորս բեռնատար նավերի վրա դրոնների կիրառմամբ կատարված հարձակման խնդիրը:
Անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նաև հարձակման է ենթարկվել մայրաքաղաք Ռիադի մոտակայքում գտնվող նավթամշակման գործարանը:
Գրոհների համար պատասխանատվություն են ստանձնել Իրանի հովանավորության ներքո գտնվող Եմենում տեղակայված հութի զինյալները, սակայն Իրանը հայտարարել է, թե ոչ մի առնչություն չունի այդ միջադեպերի հետ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search