Հնդկական տիեզերական հետազոտությունների կազմակերպությունն (ISRO) առաջիկա 10 տարում պատրաստվում է Արեգակնային համակարգի և դրա սահմաններից այն կողմ գտնվող տիեզերական տարածություններն ուսումնասիրելու նպատակով 7 առաքելություն ուղարկել տիեզերք:
Հնդկաստանը սեփական գիտական առաքելությունները կուղարկի տիեզերք
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին գրում է Times of India-ն՝ կազմակերպության նախագահին հղումով:
Պարբերականի տվյալներով՝ 2020թ.-ին ISRO-ն պատրաստվում է տիեզերական ռադիացիայի ուսումնասիրության նպատակով տիեզերք ուղարկել Xposat ավտոմատ կայանը, իսկ 2021թ.-ին նախատեսվում է Aditya L1 սարքի թռիչքը, որը կզբաղվի Արեգակի ուսումնասիրությամբ, գրում է Tert.am-ը:
Հաջորդող տարիներին Հնդկաստանը առաքելություններ կկազմակերպի դեպի Մարս և Վեներա մոլորակներ, այնուհետև դեպի Լուսին, ընդ որում՝ դեպի արբանյակ ուղարկվող «Չանդերյան 2» առաքելությունը կարձակվի այս տարվա հուլիսին:
Հայտնի է, որ Հնդկաստանը սեփական տիեզերական ծրագիրը զարգացնում է 1947թ.-ից՝ անկախությունից ի վեր: