Artsakhpress

Հասարակական

Հայաստանում ՌԴ ՀՌՇ զինծառայողները «Թանգարանային գիշերն» այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան

«Թանգարանային գիշերվա» շրջանակում ՌԴ Հարավային ռազմական շրջանի Հայաստանում տեղակայված ռազմակայանի զինծառայողներն այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան։

Հայաստանում ՌԴ ՀՌՇ զինծառայողները «Թանգարանային գիշերն» այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան

Հայաստանում ՌԴ ՀՌՇ զինծառայողները «Թանգարանային գիշերն» այցելել են երկրի ավելի քան 10 թանգարան
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում են Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունից, մշակութային-ժամանցային  միջոցասռման անցկացման համար զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին ընձեռվել է ճեպընթաց էլեկտրագնացքով Գյումրու ռազմական կայազորից Երևանի ռազմական կայազոր անվճար մեկնելու, մետրոպոլիտենով և վերգետնյա տրանսպորտով երթևեկելու հնարավորություն։
Գյումրու ռազմական կայազորի «Մեծ ամրոց» ռազմական ավանի տարածքում, զորամասի պատմության թանգարանում  Հայաստանից հրավիրված հյուրերի համար կազմակերպվել են ավելի քան 300 ցուցանմուշների, տեսանյութերի, լուսանկարների, ճակատի նկարիչների նկարների, փորագրանկարների, պաստառների և թանգարանի ֆոնդերում պահվող՝ Հայրենական Մեծ պատերազմի ժամանակների զինվորական համազգեստի ցուցահանդեսներ։
Մայիսի 18-19-ը ավելի քան 2 հազար զինծառայողներ և նրանց ընտանիքի անդամներ այցելել են Գյումրու ու Երևանի ռազմա-պատմական, ազգային, երկրագիտական թանգարաններ և տաճարներ։

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search