Artsakhpress

Հասարակական

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվարկել է աշխարհում բնիկ լեզուների թիվը

Աշխարհում բնիկ լեզուների ընդհանուր թիվը մոտ 5-6 հազար է:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվարկել է աշխարհում բնիկ լեզուների թիվը

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաշվարկել է աշխարհում բնիկ լեզուների թիվը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 19 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: 1in.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է RBC-ն, հղում անելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հաղորդակցության և տեղեկատվության ոլորտի տեղեկատվության մատչելիության և պահպանման բաժնի ղեկավար Բոյանա Ռադոյկովան: «Աշխարհում ընդամենը հինգից վեց հազար բնիկ լեզուներ կան: ՅՈՒՆԵՍԿՕ-ում մենք, այսպես ասած, այդ լեզուների գույքագրումն ենք անում»,- ասել է նա: Ռադոյկովայի խոսքերով, առավել ամբողջական ցուցակ կազմելու նպատակով կազմակերպությունը դիմել է աշխարհի բոլոր երկրներին՝ բնիկ լեզուների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով: Նա նաև նշել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի խնդիրը բնիկ լեզուների հարցին ուշադրության հրավիրումն է և դրանց մասին տեղեկատվության տրամադրումը՝ հետագայում կարևորագույն որոշումներ կայացնելու ժամանակ:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի որոշմամբ 2019 թվականը հայտարարվել է բնիկ ժողովուրդների տարի: 12 ամիսների ընթացքում աշխարհում տեղի կունենան համերգներ, ցուցահանդեսներ, ֆորումներ և տեղական լեզուների ոչնչացման խնդիրներին նվիրված քննարկումներ:

     

Քաղաքական

Տնտեսական

Արցախի թեմն ազատվել է գույքահարկից և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից. ֆինանսների նախարար

ԱՀ կառավարության նիստին ներկայացված «Գույքահարկի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվել և որոշվել է, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմին ազատել սեփականության իրավունքով պատկանող` հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիների, հոգևոր-մշակութային, կրթադաստիարակչական, եկեղեցական և ծիսական պարագաների արտադրության և իրացման համար օգտագործվող շենքերի ու շինությունների համար հաշվարկվող գույքահարկից և դրանց սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի հողի հարկից, ինչպես նաև ազատել մինչև 2019 թվականի հունվարի 1-ը հաշվարկված գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած պարտավորություններից:

Բաժնի բոլոր նյութերը

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Երևանի պետական բժշկական համալսարանում սովորում են 175 արցախցի ուսանողներ. Արմեն Մուրադյան

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Search