Artsakhpress

Հասարակական

Լրագրողները հայտարարել են, որ Google-ը հետեւում է Համացանցի օգտատերերի գնումներին

Google-ը պահպանում է օգտատերերի գնումների մասին տեղեկատվությունը:

Լրագրողները հայտարարել են, որ Google-ը հետեւում է Համացանցի օգտատերերի գնումներին

Լրագրողները հայտարարել են, որ Google-ը հետեւում է Համացանցի օգտատերերի գնումներին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ:Դրան ուշադրություն է դարձրել CNBC-ի լրագրող Թոդ Հեյզելթոնը, որը հայտնաբերել է վերջին հինգ տարիների իր բոլոր ձեռքբերումների ցանկը «Գնումներ» (Purchases) բաժնում:
Համապատասխան բաժին կարող են մուտք գործել բոլոր օգտատերերը:
«Ես կատարում էի իմ բոլոր գնումներն այնպիսի առցանց սերվերների կամ հավելվածների օգնությամբ, ինչպիսիք են Amazon-ը, DoorDash-ը կամ Seamless-ը, սակայն երբեք Google –ի միջոցով»,-գրել է Հեյզելթոնը:
Լրագրողի խոսքով՝ գնումների ամբողջ ցուցակը հասանելի է դարձել Google-ին, քանի որ թվային կտրոններն ուղարկվում էին Gmail փոստին:
Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ գնուների մասին տվյալները հասանելի են միայն օգտատերերին եւ թաքցված են մյուսների համար: Ընկերությունում նաեւ հավաստիացրել են, որ ծառայությունը ստեղծվել էր միայն օգտատերերի հարմարավետության համար:
Մայիսի 14-ին հայտնի էր դարձել WhatsApp-ում խոցելիության մասին, որը թույլ է տալիս տեղադրել հեռախոսում լրտեսական ծրագրային ապահովություն: Վնասակար ծրագրերը տեղադրվում են հեռախոսներում ձայնային զանգերի դեպքում, եթե անգամ դրանց պատասխան չի եղել:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search