Artsakhpress

Քաղաքական

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին

Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքի մարզադաշտում մայիսի 18-ին կայացել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հանդիպումը շրջանի հարավային թևում ապրող կուսակցական ակտիվի և համակիրների հետ:

Արայիկ Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին

Արայիկ  Հարությունյանը կմասնակցի 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կուսակցության ղեկավար Ա. Հարությունյանը հանդես է եկել ծրագրային ելույթով՝ ներկայացնելով «Ազատ հայրենիք» կուսակցության նոր օրակարգը, առաջիկա ծրագրերն ու անելիքները, ինչպես նաև հստակ դիրքորոշում արտահայտել սպասվող համապետական ընտրություններին կառույցի մասնակցության և ստեղծված ներքաղաքական իրավիճակի շուրջ ունեցած տեսլականի վերաբերյալ:

Հանդիպմանը «Ազատ հայրենիք» կուսակցության Քաշաթաղի շրջանի պատասխանատու Արտուշ Մխիթարյանն իր ելույթում ասել է, որ Բերձորի տարածքային գրասենյակում կայացած կուսակցության կոնֆերանսի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև կուսակցության առաջիկա համագումարում կառույցի նոր նախագահի, և ըստ այդմ 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կոնֆերանսի անդամները միաձայն որոշել են թեկնածու առաջադրել «Ազատ հայրենիք» կուսակցության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին:

Վերջինս իր շնորհակալությունն է հայտնել իրեն վստահելու համար և իր համաձայնությունը տվել առաջադրման առաջարկին: Նա ասել է, որ հանդիպման օրը իր կողմից պատահական չի ընտրվել, քանի որ 1992 թվականի մայիսի 18-ին իրականացել է իր նվիրական երազանքը՝ Մայր Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը:

«Իմ հանդիպումների շարքը սկսել եմ Իշխանաձորից, որովհետև այս համայնքը վերջին տարիներին եղել է ամենազարգացող գյուղերից մեկը: Այստեղ եմ ես պատասխան տալիս մադրիդյան սկզբունքներին, կազանյան համաձայնագրին և բանակցային գործընթացին առնչվող մնացած հարցերին: Մենք Սահմանադրությամբ ամրագրված հայրենիք ունենք, և պարտավոր ենք քայլ առ քայլ հասնել մեր վերջնական նպատակին: Ես այստեղ երդում եմ տալիս, որովհետև այստեղ են իմ մարտական և կուսակից ընկերները, համախոհները, հայրենակիցները, իմ ընտանիքը, որովհետև գիտակցում եմ ինչ պատասխանատվություն պետք է ստանձնեմ ձեր վստահության քվեն ստանալուց հետո: Տասը տարի լինելով ԱՀ վարչապետ և գրեթե մեկ տարի պետնախարար՝ գիտակցում եմ Արցախում դեռևս չլուծված խնդիրների ծավալը և դրանց լուծման եղանակները»,-ավելացրել է Ա. Հարությունյանը:


     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Վիտալի Բալասանյանի գրասենյակը հայտարարություն է տարածել

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Նորայր Հաջիյանի ծննդյան օրն է

Նարեկ Գրիգորյանը նշանակվել է Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Ղևոնդյանը

Սուրբ Նիկողայոս վանքը փոխանցվել է հայ համայնքին

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հայտնի է դարձել Երևան - Մոսկվա չվերթի ինքնաթիռի սրահում տեղի ունեցած միջադեպի պատճառը

Արցախում լեգիտիմ իշխանություն ձևավորելու հարցում «Ազատ հայրենիք» կուսակցությունը վճռական է լինելու. Արայիկ Հարությունյան

Աշխատանքային, զինվորական, սոցիալական կենսաթոշակները կվերահաշվարկվեն. Սամվել Ավանեսյան

Search