Artsakhpress

Քաղաքական

Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց

Հայաստանի Հանրապետությունում սկսվել է դատարանների ելքերն ու մուտքերը արգելափակելու գործընթացը:

Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց

Քաղաքացիները սկսել են դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթաց
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍՄայիսի 19-ին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակմամբ քաղաքացիներին այսպիսի քայլ անելու կոչ է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»,- գրել էր Փաշինյանը:
Քաղաքացիներն  արդեն արգելափակել են Բարձրագույն դատական խորհրդի շենքի մուտքը, Սահմանադրական դատարանի շենքի մուտքը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի, Ավանի և Նոր Նորքի նստավայրերի շենքերի մուտքերը:
Դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակելու գործընթացին մասնակցում են նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Երևանի ավագանու անդամներ: Դատարաններն արգելափակելու գործընթացին միացել է նաև Պետական վերահսկողական ծառայության պետ (լիազորությունները կասեցված են) Դավիթ Սանասարյանը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search