Artsakhpress

Միջազգային

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է Գերագույն ռադայի արձակման եւ երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին:

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին

Զելենսկին հայտարարեց Գերագույն ռադայի արձակման մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Ես արձակում եմ ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-ասել Է նա պաշտոնակալությունից հետո ուկրաինական ժողովրդին հղած ուղերձում:
Զելենսկին նաեւ կոչ Է արել պատգամավորներին՝ լիազորությունների ավարտից երկու ամիս առաջ ընդունել մի շարք կարեւոր օրենքներ, մասնավորապես, խորհրդանականականներին զրկել անձեռնմխելիությունից: «Խնդրում եմ՝ ընդունել պատգամավորական անձեռնմխելիության չեղարկման մասին օրենքը, ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրենքը, բազմաչարչար ընտրական օրենսգիրքը»,-հայտարարել Է Զելենսկին: Նա հավելել Է, որ պնդում Է նաեւ ապահովել Ռադայի ընտրությունների բաց ընտրական ցուցակները: Բացի այդ, նախագահը կոչ Է արել պատգամավորներին՝ հեռացնել Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավարին, գլխավոր դատախազին եւ պաշտպանության նախարարին: «Դրա համար դուք ունեք երկու ամիս: Արեք դա եւ մեդալներ տվեք ձեզ… դեպի վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններ: Ես արձակում եմ Ուկրաինայի ութերորդ գումարման Գերագույն ռադան»,-հայտարարել Է նա: Զելենսկին նաեւ դիմել Է ներկայիս կառավարության անդամներին՝ հայտարարելով, որ եկել Է ժամանակը, որ նրանք «թուղթ ու գրիչ վերցնեն՝ ազատելու տեղերը ապագա սերունդների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Ամփոփվել են sms քվեարկության առաջին արդյունքները. հայտնի են առաջատարները

Ամուլսարը եւ Արցախը կարող է համեմատել միայն տգետ, հիվանդ մարդը կամ դավաճանը. Դավիթ Բաբայան

«Երեմյան Փրոջեքթս»-ը Արցախի զորամասերում սննդի մատակարարում կիրականացնի

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Շուշիի շրջանում բախվել են Mitsubishi Pajero-ն և բեռնատար КамАЗ-ը. կա 1 զոհ, 2 վիրավոր. Shamshyan.com

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Արայիկ Ղազարյանին

Հադրութում կկայանա Արցախյան գինու վեցերորդ փառատոնը

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Կանոնավոր ջրամատակարարման վերականգնման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

Search