Ուկրաինայի Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հուլիսի 14-ին:
Ուկրաինայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են կայանալ հուլիսի 14-ին. լրատվամիջոցներ
Նա մանրամասնել է, որ նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի առաջին հրամանագիրը կվերաբերի Ռադան ցրելու որոշմանը: Այնուհետև կնշանակվեն արտահերթ ընտրություններ:
Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագրի նախագիծն արդեն կա և Զելենսկին պատրաստվում է այն ստորագրել:
Հիշեցնենք, որ մայիսի 20-ին կայացել է Զելենսկիի երդմնակալության պաշտոնական արարողությունը: