Artsakhpress

Ռազմական

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության խորհուրդը միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից 1994թ. Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված հրադադարի ռեժիմի խախտումները:

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները

«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը միջազգային հանրությանը կոչ է արել դատապարտել Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«2019թ. մայիսի 12-ին լրացավ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրի կնքման 25-ամյակը, որը պատմական հիմք հանդիսացավ խաղաղ բանակցությունների համար: Կրակի և ռազմական գործողությունների դադարեցման այդ համաձայնագրի կարևորությունն ընգծելով Արցախի Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը նշել է, որ 1994թ. մայիսի 12-ին անհապաղ եռակողմ համաձայնությունը, ըստ էության, հանդիսանում է հակամարտության կարգավորման գործում միակ իրական հաջողությունը:
«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը հպարտ է, որ կրակի դադարեցման ռեժիմը շարունակում է պահպանվել դիվանագիտական միջոցներով, որը ենթադրում է ԱՄՆ մասնակցությունը խաղաղ բանակցություններին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Վերջերս Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումները սպառնում են սահմանափակել վերջին շրջանում Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնյաների միջև ձևավորված ազատ շփումները, ինչպես նաև ամբողջությամբ կանգնեցնել խաղաղ կարգավորման գործընթացի վերագործարկման դրական ազդակները:
2019թ. մայիսի 4-ին Արցախի Զինված ուժերի 21-ամյա զինծառայող Ագանիկ Զորողլյանը լուրջ վիրավորում է ստացել Ադրբեջանի Զինված ուժերի կողմից կրակի դադարեցման ռեժիմի հերթական խախտման հետևանքով, շփման գծում դիպուկահարի կրակոցից: Զորողլյանին օդային ճանապարհով անհապաղ տեղափոխել են Երևանում գտնվող զինվորական հոսպիտալ, որտեղ նրա վիճակը մնում է կրիտիկական:
Ադրբեջանի բռնության ակտը միջազգային հանրության կողմից համարժեք պատասխան է պահանջում: «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին կոչ են անում վճռականորեն և ժամանակին դատապարտել Ադրբեջանի կողմից կրակի դադարեցման ռեժիմի խախտումը:
Նախկինում առանց իրական հետևանքների թույլ հավասարակշռումները միայն թույլտվություն են հանդիսացել հետագա բռնությունների համար:
«Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը Ադրբեջանի կառավարությունից պահանջում է հետևել կրակի դադարեցման պատմական համաձայնագրի համոզմունքներին: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները և իր վրա վերցնել հակամարտության խաղաղ կարգավորման պարտավորությունը»,- ասված է հայտարարությունում:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search