Artsakhpress

Տնտեսական

Նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

2018 թվականին անվանական արտահայտությամբ համախառն ներքին արդյունքն Արցախում կազմել է 301.3 մլրդ դրամ (2017 թվականին՝ 272.1 մլրդ դրամ). տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12.1 տոկոս (նախորդ տարի՝15.4 տոկոս):

Նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

Նախորդ տարվա բյուջեի կատարողականը ներկայացվել է խորհրդարանի քննարկմանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝մայիսի 20-ին, ԱՀ 2018 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանն Ազգային ժողովում ներկայացրել է ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը՝մանրամասնելով, որ նման բարձր աճի տեմպի համար հիմք է հանդիսացել նյութական արտադրության ճյուղերի, մասնավորապես, հանքաարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճը,որն ապահովել է տնտեսական աճի մոտ 5.1 տոկոսային կետը:

«Արձանագրվել է դրական դինամիկա տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով: Հանքաարդյունաբերությունից բացի, արդյունաբերության մնացած ճյուղերի հաշվին է ապահովվել տնտեսական աճի 2 տոկոսային կետը՝ նախորդ տարվա 1.6 տոկոսային կետի դիմաց: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103.3 հազար դրամ,նախորդ տարվա 1մլն 855.9 հազար դրամի դիմաց»,-մասնավորապես նշել է Ա.Հարությունյանը:
ԱՀ ֆինանսների նախարարը ներկայացրել է նաև նյութական արտադրության հիմնական ոլորտները:
Ըստ նրա՝ արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 125 մլրդ դրամ, որը, 2017 թվականի համեմատ, իրական արտահայտությամբ աճել է 29.3 %-ով: Շինարարության ծավալը կազմել է շուրջ 52.5 մլրդ դրամ՝ ապահովելով 11.5% աճ: Գյուղատնտեսության արտադրանքի ծավալը կազմել է 74.1 մլրդ դրամ: 2018 թվականին միջին ամսական անվանական աշխատավարձը 2017 թվականի նկատմամբ աճել է 3.7%-ով՝ կազմելով 161, 181 դրամ:
Ա. Հարությունյանը ներկայացրել է նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալն անցած տարում՝ նշելով, որ այն կազմել է 555.1 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա համեմատ ապահովելով աճ 24,9%-ով, ընդ որում՝ առանց հանքագործության աճը կազմել է 22.3%: Ապրանքների ներմուծման ծավալն աճել է 22.6%-ով կազմելով 353 մլն ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալն աճել է 29%-ով և կազմել 202.1 մլն ԱՄՆ դոլար: Գնաճը 2018 թվականին կազմել է 1.8%:
«2018 թվականի պետական բյուջեով պլանավորված 53 մլրդ 812.1 մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54 մլրդ 282.1 մլն դրամ: Նախատեսված 53 մլրդ 172 մլն դրամ հարկային եկամուտների և պետական տուրքի մասով փաստացի պետական բյուջե է մուտքագրվել 53 մլրդ 522.4 մլն դրամ: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 17,3%՝ նախորդ տարվա համեմատ բարելավվելով 2.6 տոկոսային կետով»,-ասել է Ա. Հարությունյանը:
Նա կարևորել է այն փաստը, որ 2018 թվականին առաջին անգամ պետական բյուջեի սեփական եկամուտները գերազանցել են ՀՀ-ից ստացվող բյուջետային վարկի չափը:ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարը հաշվետու տարում կազմել է 51 մլրդ 428.2 մլն դրամ: ԱՀ պետական բյուջեի փաստացի ծախսերը կազմել են 104 մլրդ 450.7 մլն դրամ՝ապահովելով պլանավորված ցուցանիշի 97.2%-ը:
Ա. Հարությունյանը նաև ներկայացրել է 2018 թվականի պետական բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները:
«Գյուղատնտեսության բնագավառի ծախսերը կազմել են 4,629.4 մլն դրամ՝ նախատեսված 4.796.9 մլն դրամի դիմաց: Գյուղատնտեսական միջոցառումների իրականացման ծրագրի համար բյուջեից տրամադրվել է 2 մլրդ 389.3 մլն դրամ: Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի պետական բյուջեից անցկացվել է 1մլրդ 350.6 մլն դրամ,որն ուղղվել է փոխառությունների տրամադրմանը, առևտրային բանկերի կողմից գյուղատնտեսական ծրագրերի համար տրամադրվող վարկերի մասնակի սուբսիդավորմանը և գյուղի ու գյուղատնտեսության զարգացման այլ ծրագրերի իրականացմանը:
Տնտեսական հարաբերություններին, բնակարաններին ուղղված ծախսերը կազմել են 14մլրդ 501.4 մլն դրամ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 32,5%-ով: Աճը հիմնականում պայմանավորված է ԱՀ շրջանների համաչափ զագացումն ապահովելու նպատակով 2018 թվականից նոր ներդրված «Ընթացիկ նորոգման, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով ԱՀ շրջանների կարողությունների զարգացման» ծրագրի իրականացմամբ,որի ընդհանուր գումարը կազմել է 2,8 մլրդ դրամ Արցախի հանրապետության կառավարության 2018 թվականի փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցման ծրագիրն իրականացվել է Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով, որին 2018 թվականի պետական բյուջեից հատկացվել է 2.5մլրդ դրամ:
Կապիտալ ներդրումների գծով ծախսերը կազմել են 19 մլրդ 850.8 մլն դրամ: 2017 թվականի համեմատ աճել են 25.4%-ով,կազմելով ընդհանուր բյուջեի ծախսերի շուրջ 19.0%-ը: Հատկացված միջոցներն ուղղվել են ինչպես տնտեսության ճյուղերի զարգացմանն ուղղված,այնպես էլ սոցիալական նշանակության և պաշտպանության բանակի մարտունակության բարձրացմանն ու սահմանների ամրակայմանն ուղղված աշխատանքների կատարմանը:
Սոցիալական պաշտպանության ոլորտի ծախսերը նախատեսված 22,127.2 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 21,834.5 մլն դրամ, որն ուղղվել է սոցիալական բնագավառի թվով 49 ծրագրերի իրականացմանը:Սոցիալական պաշտպանությունը ծախսային կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինն ունեցող ոլորտն է,որն ընդհանուր բյուջեի ծախսերում կազմում է 21,0%: Կուզեի առանձնահատուկ նշել, որ բյուջեի կառուցվածքում աշխատավարձերի,թոշակների և նպաստների գծով ծախսերը կազմում են ընդհանուր բյուջեի շուրջ 52%-ը: Կրթության բնագավառի ծախսերը նախատեսված 14,592,8 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 14,247,1 մլն դրամ:
Առողջապահության բնագավառի բյուջետային հիմնարկների պահպանման և պետական պատվերի ծրագրերի ֆինանսավորման ծախսերը նախատեսված 5,982,7 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 5,914,7 մլն դրամ: Հատկացվող միջոցներն ուղղվել են թվով 38 առողջապահական ծրագրերի իրականացմանը: Մշակույթի և երիտասարդության բնագավառի ծախսերը 3 մլրդ 287,0 մլն դրամի դիմաց փաստացի կազմել են 3 մլրդ 180,0մլն դրամ: Հատկացված գումարներն հիմնականում ուղղվել են հոգևոր մշակութային, ռազմահայրենասիրական դաստիարակության,երիտասարդության ակտիվության բարձրացման և այլ ծրագրերի իրականացմանը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
2018 թվականի բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Արթուր Հարությունյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
Ամփոփելով նիստը, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 21-ից մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն բյուջեի կատարողականի վերաբերյալ ոլորտային քննարկումները:

     

Քաղաքական

Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն

Մոտ 20 երկրից գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, փորձագետներ, հայագետներ, բուհերի, հետազոտական կենտրոնների և գերատեսչությունների գիտնականներ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մասնակցել են եռօրյա գիտաժողովին:

Արցախի նախագահը Ֆրանսիային խնդրել է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ գերիների ազատ արձակման պահանջով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Le Figaro պարբերականին, որտեղ անդրադարձել է Արցախի «լուծարման» փաստաթղթին, արցախցիների՝ հայրենիք վերադարձին և այլ հարցերի:

ԱՄՆ-ն համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ, թե Բրյուսելի հանդիպումը կարող է սրել իրավիճակը տարածաշրջանում․ Մեթյու Միլլեր

Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայն չէ ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումը կարող է ապակայունացնել և սրել իրավիճակը Հարավային Կովկասում։

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոնտինյին X-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է, որ հանդիպել և շնորհավորել է Լեռնային Ղարաբաղից ուսանողուհի Լիլիթ Շահվերդյանին։

Հայաստանում Վլադիմիր Սոլովյովի հեղինակային հաղորդումների հեռարձակումն արգելափակվել է

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ն արգելափակել է «ՌՏՌ-ՊԼԱՆԵՏԱ» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումների հեռարձակումը Հայաստանի Հանրապետության տարածքում:

Մեծ Պահք. Ավագ ուրբաթ. Այսօր Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ

Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։

Կերկարաձգվեն ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետները

Կառավարությունն ընդունել է որոշում՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների նշանակման ժամկետների երկարաձգման, նշանակման գործընթացների պարզեցման նպատակով:

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search