Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը հանդիպել է 13-ամյա Արթուրին, ում փորձել էին կրոնափոխ անել:
Կարո Փայլանը հանդիպել է «կրոնափոխ եղած» հայ տղային
Գազիանթեփի Իսլամագիտության և տեխնոլոգիայի համալսարանի ռեկտոր, աստվածաբան Նիհաթ Հաթիփօղլուն իր հեղինակային հաղորդման ժամանակ Ստամբուլի Սուլթանհամեթ հրապարակից ուղիղ եթերում հայտարարել էր, որ 13 տարեկան հայ տղան ցանկանում է փոխել կրոնն ու իսլամ ընդունել։