Artsakhpress

Քաղաքական

Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել

Ավարտվել է Արցախի նախագահ Բակո Սահակյանի փակ հանդիպումը ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։

Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել

Ավարտվել է Բակո Սահակյանի հանդիպումը «Իմ քայլի» պատգամավորների հետ. ի՞նչ հարցեր են քննարկվել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԼրագրողների հետ զրույցում Բակո Սահակյանը կարեւորեց այդ ձեւաչափով հանդիպումները՝ նշելով. «Մենք հնարավորություն ենք ունեցել գրեթե բոլոր հարցերին անդրադառնալ եւ ամենակարեւորը փաստել ենք, որ երբ լինում իրավիճակներ, որտեղ դժվարանում են հասարականան գործիչները իրենց մասնակցությունը բերելու եւ հաղթահարելու ստեղծված իրավիճակները, մենք պայմանավորվել ենք, որ բոլոր հնարավորությունները օգտագործենք եւ հաճախակի հանդիպումներ ունենանք, որ ստիպված չլինենք հայտնվել այնպիսի իրավիճակներում, որոնք խորթ են մեզ համար, մեր հայրենիքի»։
Արցախի նախագահը նաեւ նշեց, որ պատգամավորների հարցադրումները, որոնք ուղղվել են իրեն, եղել են անկեղծ եւ ազնիվ, իսկ «ինքը այդ նույն անկեղծությամբ փորձել է իր պատասխաններ հնչեցնել»։
«Ես տեսել եմ շահագրգռվածություն մեր գործընկերների մոտ, եւ իմ հնարավորությունների շրջանակներում փորձելու եմ այդ շահագրգռվածություններին արդյունավետ ընթացք տալ։ Մենք ամեն ինչի մասին խոսել ենք։ Խոսել ենք անվտանգության համակարգի, միջխորհրդարանական կապերի մասին, խոսել ենք բանակցային գործընթացի մասին, խոսել ենք այն մասին, թե ինչպես անենք, որ մեր տնտեսությունը ավելի առաջանցիկ տեմպերով զարգանա»,– հավելեց Բակո Սահակյանը։

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search