Artsakhpress

Սպորտ

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է հղել Հենրիխ Մխիթարյանին

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպան Թահիր Թաղիզադեն վստահեցրել է, որ անձամբ է երաշխավորում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մխիթարյանի անվտանգությունը մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպա լիգայի խաղարկության «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպման ժամանակ:

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է հղել Հենրիխ Մխիթարյանին

Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանն ուղերձ է հղել Հենրիխ Մխիթարյանին
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, գրում է Tert.am-ը:
«Ուրախ կլինեի, եթե Մխիթարյանն անձամբ խոսեր ինձ հետ: Եթե մեր նպատակը լիներ նրա շուրջ քաղաքական խաղեր խաղալը, դա այլ հարց է, բայց Հենրիխին վճարում են որպես ֆուտբոլիստի, ոչ թե որպես քաղաքական գործչի, ուստի եկեք մի կողմ թողնենք մնացած բոլոր հարցերը:
Ես ուղերձ ունեմ Մխիթարյանին: Այն այսպիսին է. դու ֆուտբոլիստ ես, ուզո՞ւմ ես ֆուտբոլ խաղալ, արի Բաքու, մենք կապահովենք քո անվտանգությունը: Բայց եթե ցանկանում ես այս թեմայի շուրջ «խաղեր» խաղալ, ապա դա այլ պատմություն է: Ես երաշխավորում եմ, որ ամեն բան կարվի` յուրաքանչյուր երկրպագուի, ֆուտբոլիստի և խաղին ներկա բոլոր մարդկանց անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է Թաղիզադեն:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Քաշաթաղում հայտնաբերել են հրազենային վնասվածքներով 27-ամյա երիտասարդի դի

Մանրամասներ Արագած լեռան վրա արջի հարձակման հետևանքով մահացած լեհ լեռնագնացի մասին. SHANTNEWS.am

Բացառիկ զորավարժություն, որին ներգրավված կլինեն ողջ երկիրն ու յուրաքանչյուրը․ ՀՀ ՊՆ

Վանեցյանն անդրադարձել է իր հրաժարականին և հետագա անելիքներին

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Ստեփանակերտի որոշ փողոցներում ժամանակավորապես կդադարեցվի գազամատակարարումը

Քարվաճառում առաջին անգամ կազմակերպվել է մեղրի փառատոն (լուսանկարներ)

Եթե Ադրբեջանը ԼՂ հարցում կատեգորիկ է, մենք էլ կասենք` Արցախը Հայաստանն է ու վերջ. Փաշինյան

Ադրբեջանն ու Ռուսաստանը ներկայացնող ըմբիշների մարտը սկանդալով է ավարտվել. տեսանյութ

Search