Artsakhpress

Միջազգային

Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել` չսպասելով 2020 թվականի ավարտին:

Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել

Մադուրոն առաջարկել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել
 ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Եկեք մեր ուժերը փորձարկենք ընտրություններում: Եկեք անցկացնենք ընտրություններ, եկեք օրինականացնենք այն միակ կառույցը, որն այդպես էլ վերջին 5 տարիների ընթացքում օրինական չդարձավ: Եկեք ժամկետից շուտ անցկացնենք խորհրդարանական ընտրությունները»,- իր վերընտրման մեկ տարվա կապակցությամբ ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Մադուրոն:
Վենեսուելայի նախագահը հավելել է, որ իրենք ընդունում են խաղաղ, ընտրական, սահմանադրական և ժողովրդական լուծումներով մարտահրավերները և որ ինքը պատրաստ է արտահերթ ընտրություններին:
Հիշեցնենք, որ հունվարի 21-ից Վենեսուելայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ ընդդեմ երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի: Ընդդիմադիր խորհրդարանի նախագահ Խուան Գուաիդոն իրեն հռչակել է երկրի ժամանակավոր նախագահ:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց Թուրքիայի դեմ պատժամիջոցների օրինագիծը

Լեւոն Մնացականյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Արցախում զինծառայող է զոհվել հակառակորդի արձակած կրակոցից

Շուշիում բնակելի շենքից 13–ամյա երեխա է ցած ընկել

Երկարատև ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ. Արայիկ Հարությունյան

Սամվել Բաբայանի շտաբի պատասխանատուի կողմից սպառնալիքներ են եղել քաղաքացու հանդեպ. ոստիկանություն

Արցախի ԱԳՆ. քննարկման փուլում են գտնվում տարբեր երկրների վարչական միավորների հետ նոր հռչակագրեր ստորագրելու մասին առաջարկությունները

Ստեփանակերտում կկազմակերպվի հովանոցների փառատոն

Search