Artsakhpress

Միջազգային

Արքայազն Չառլզը համաձայնել Է հանդիպել Թրամփի հետ Մեծ Բրիտանիա նրա պետական այցի ժամանակ. CNN

Ուելսի արքայազն Չառլզը համաձայնություն Է տվել հանդիպելու Դոնալդ Թրամփի հետ հունիսի սկզբին Մեծ Բրիտանիա ԱՄՆ-ի նախագահի պետական այցի ընթացքում:

Արքայազն Չառլզը համաձայնել Է հանդիպել Թրամփի հետ Մեծ Բրիտանիա նրա պետական այցի ժամանակ. CNN

Արքայազն Չառլզը համաձայնել Է հանդիպել Թրամփի հետ Մեծ Բրիտանիա նրա պետական այցի ժամանակ. CNN
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ-ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայիսի 20-ին այս մասին հայտնել Է Միացյալ Նահանգների CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհու որդին պլանավորում Է Թրամփի հետ հանդիպել Քլարենս հաուսում՝ արքայազն Չառլզի եւ նրա տիկնոջ Լոնդոնի նստավայրում: Ընդունելության առավել հավանական օրը հունիսի 3-ն Է:
Ինչպես ուշադրություն Է հրավիրում CNN-ը, նման հանդիպումն սկզբունքորեն քիչ հավանական Էր համարվում՝ հաշվի առնելով Բրիտանիայի թագուհու ավագ որդու նվիրվածությունը շրջակա միջավայրի պաշտպանության գործին: Ինչպես ապրիլին հայտնել Է Բուքինգհեմի պալատի մամուլի ծառայությունը, ԱՄՆ-ի նախագահը հունիսի 3-ից մինչեւ 5-ն ընկած ժամանակահատվածում կգտնվի Մեծ Բրիտանիայում առաջին պետական այցով եւ կհանդիպի Եղիսաբեթ Բ թագուհու հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

     

Քաղաքական

Տնտեսական

Հասարակական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search