Մայիսի 20-ին՝ ժամը 19։25-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ 1979թ ծնված Տ.Պ-ն, 1967թ. ծնված Ա.Ա-ն, 1977թ. ծնված Վ.Գ-ն և 1985թ. ծնված Ա.Օ-ն, օրենքով արգելված վայրում՝ մայրաքաղաքի Վերածննդի հրապարակում, հավաք անցկացնելու և ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար բերման են ենթարկվել ոստիկանություն Ստեփանակերտ քաղաքի վարչություն:
Ոստիկանությունը օրենքով արգելված վայրում հավաք անցկացնելու դեպքի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Ոստիկանության մամուլի ծառայությունը՝ մանրամասնելով, որ նրանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով հարուցվել է վարչական վարույթ։