Artsakhpress

Տնտեսական

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 20.8%-ով

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում Արցախի Հանրապետության տարածք են ներմուծվել 13.4 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ, որը 2.3 մլրդ դրամով կամ 20.8 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 20.8%-ով

Արցախ ներմուծված ապրանքների ծավալն ապրիլ ամսվա ընթացքում աճել է 20.8%-ով
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱՀ ֆինանսների նախարարությունից՝ մանրամասնելով, որ նույն ժամանակահատվածում արտահանվել են 13.3 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8.8 մլրդ դրամի դիմաց կամ ավել 51.2 %-ով:
Աղբյուրի հաղորդմամբ՝ արտահանված ապրանքանյութական արժեքների 95.5 %-ը կամ 12.7 մլրդ դրամ գումարի չափով ապրանքանյութական արժեքները արտահանվել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով: Ներմուծված ապրանքանյութական արժեքների մասնաբաժնում ևս գերակշռել են Վարդենիս-Մարտակերտ ճանապարհահատվածով կատարված ներմուծումները` կազմելով ընդհանուր ներմուծման ծավալի 62.7 %-ը կամ 8.4 մլրդ դրամ:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

ԵԱ․ Արմեն Նազարյանի որդին եզրափակիչում հաղթեց թուրք մրցակցին՝ 10։0 (ֆոտո)

Search