Artsakhpress

Քաղաքական

ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները հայտնի են մեր գործընկերներին, մենք դրանք միշտ առաջ ենք տանելու. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին

Հայաստանը մշտապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, բայց դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը հատկապես ծանր հանցագործությունների պարագայում:

ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները հայտնի են մեր գործընկերներին, մենք դրանք միշտ առաջ ենք տանելու. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին

ԼՂ կոնֆլիկտի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումները հայտնի են մեր գործընկերներին, մենք դրանք միշտ առաջ ենք տանելու. ԱԳՆ խոսնակը՝ Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի մասին
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, հայտնում է Tert.am-ը:
«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում: «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է արդարացնի անպատժելիությունը, մարդասիրական իրավունքի խախտումները: Ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների: Նման հանցագործությունների հերոսացումը, դրանց կատարողներին հերոսացնելը ծանր երևույթ է, և մենք ականատես ենք եղել նման դեպքի, երբ հային սպանածը հերոսացվել է»,- ասաց Աննա Նաղդալյանը:
Անդրադառնալով Ադրբեջանից հնչող հայտարարություններին, թե Ադրբեջան-Եվրամիություն փաստաթուղթը 90 տոկոսով պատրաստ է, ԱԳՆ խոսնակն ասաց, որ Հայաստանն այս գործընթացում ներգրավված չէ, որովհետև երրորդ կողմ է:
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում, որ այդ համաձայնագրում Արցախի վերաբերյալ հակահայկական ձևակերպումներ տեղ չգտնեն, Աննա Նաղդալյանն ասաց, որ ՀՀ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հայտնի է գործընկերներին: «Մեր և մեր միջազգային գործընկերների դիրքորոշումը ամրագրված է փաստաթղթերում: Մենք ակնկալում ենք մեր գործընկերների սկզբունքային դիրքորոշումն այս հարցում: Ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ մեր դիրքորոշումները մեր գործընկերներին հայտնի են, և մենք մեր սկզբունքային դիրքորոշումները միշտ առաջ ենք տանելու»,- ասաց նա:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Նախագահի նոր նշանակումները. Կարեն Սարգսյանը նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

Հայտնի է Արցախի նոր կառավարության և պետական կառավարման այլ մարմինների կառուցվածքը

Նախագահ Արայիկ Հարությունյանը նոր նշանակումներ է արել

Նախագահ Հարությունյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր

Ոստիկանության գնդապետ Աշոտ Հակոբջանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության պետ

Եկեք հունիսի 1-ին, իսկապես, փորձենք պաշտպանել մեր երեխաների առողջությունը.Գրիգորի Մարտիրոսյան

Սամվել Շահրամանյանը նշանակվելու է ԱՀ Ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար, Կամո Աղաջանյանը՝ ԱԱԾ տնօրեն (Տեսանյութ)

Փոփոխություններ կլինեն շրջվարչակազմերի ինստիտուտում. Արայիկ Հարությունյանը մանրամասներ է ներկայացրել

Նախագահ Արայիկ Հարությունյանը խոցել է 500 մետր հեռավորության նշանակետը (տեսանյութ)

Search