Artsakhpress

Մշակույթ

Արցախում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար

Հուլիսի 21-27-ը և հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը Արցախի պետական համալսարանի նախաձեռնությամբ Ասկերանի շրջանի Պատարա գյուղի մերձակա տարածքում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար:

Արցախում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար

Արցախում կկազմակերպվի ուսանողական միջազգային ամառային ճամբար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍԱյս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին ԱրՊՀ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով, որ ճամբարի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու պաշտոնական հանդիպումների, հրատապ թեմաներով դասախոսությունների, բանավեճերի ու քննարկումների, ճանաչողական արշավների, էքսկուրսիաների, մարզական և մշակութային ծրագրերի:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ճամբարը կկազմակերպվի երկու փուլով` հուլիսի 21-ից 27-ը և հուլիսի 28-ից օգոստոսի 3-ը:
Նշենք, որ հայտերն ընդունվում են մինչև հունիսի 5-ը ԱրՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների և կարիերայի բաժնում: Լրացուցիչ տեղեկությունների համար ցանկացողները կարող են զանգահարել 047-94-91-50 և 097-50-50-30 հեռախոսահամարներին:

     

Քաղաքական

Հասարակական

Ռազմական

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Հենրիխ Մխիթարյանն ամուսնացել է Սուրբ Ղազար կղզում

Մահվան ելքով ՃՏՊ՝ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին (թարմացում ՊԲ-ից)

Ստամբուլի ընտրությունները ավարտվեցին. Էրդողանի կուսակցության թեկնածուն դարձյալ պարտվեց

Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճած Վարդան Ղալայանին

Ստեփանակերտում դիմավորել են Ֆրանսիայի և Բելգիայի առաջնություններից հաղթանակով վերադարձած ձյուդոյիստներին

Ադրբեջանը Ֆրանսիայի հետ զրահատեխնիկա կարտադրի

Իրանում մահապատժի են ենթարկել ՊՆ-ի աշխատակցին ԱՄՆ-ի օգտին լրտեսության համար

ՀՀ զինված ուժերի տանկիստները պատրաստ են թշնամու ցանկացած ոտնձգության

Գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը նշանակվել է ԱՀ ՊԲ հրամանատարի տեղակալ

Search