Artsakhpress

Հասարակական

Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը. «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար

Նախօրեին «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի շրջանի Վաղուհաս համայնքում հանդիպել է բնակիչների հետ:

Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը. «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար

Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը. «Ազատ Հայրենիք» կուսակցության ղեկավար
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 մայիսի, ԱՐՑԱԽՊՐԵՍ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ա. Հարությունյանը նախ ծաղիկներ է խոնարհել Արցախյան պատերազմում զոհված վաղուհասցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողին և նահատակների գերեզմաններին:
Հանդիպմանը Ա. Հարությունյանը նշել է, որ այսօր էլ մեր բոլորիս համար շարունակում է օրակարագային մնալ միասնական, ամուր բանակ ունենալը:
«Շատ կարևոր է համատեղ ուժերով շարունակել զարգացնել մեր երկիրը, ամրացնել սահմանը, ուժեղացնել բանակը: Այդ ամենը պետք է իրականացնենք ՀՀ-ի հետ համատեղ ուժերով: Մեր ապագան լինելու է երաշխավորված, եթե Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ունենան զարգացող տնտեսություն: Իսկ դրա համար պետք է ունենալ ֆինանսավորման բավարար ռեսուրսներ՝ բանակի, սպառազինության ուղղությամբ: Մեր երկրի Սահմանադրության առաջին կետում գրված է, որ ԱՀ-ն ինքնիշխան իրավական և սոցիալական երկիր է: Սոցիալական երկիր ունենալու համար կան մի շարք խնդիրներ, ամենակարևորներից է առողջապահական համակարգը, որը մատչելի չէ և խնդիր է ցանկացած ընտանիքի համար: Մեր առաջիկա ծրագրում նախատեսում ենք, պետական ապահովագրական համակարգ ներդնելով, քաղաքացու համար առողջապահությունը դարձնել անվճար ոչ միայն Արցախում, այլ նաև ՀՀ-ում և, անհրաժեշտության դեպքում, արտերկրում»,- մանրամասնել է Ա. Հարությունյանը:
Նրա խոսքով՝ երկրի խնդրահարույց և կարևոր հարցերից է բնակարանային ապահովումը: Լայնածավալ բնակարանաշինություն պետք է լինի ոչ միայն Ստեփանակերտ քաղաքում, այլև Արցախի ողջ տարածքում: Բնակարանաշինությունը մատչելի պետք է դառնա բոլորի համար՝ անկախ աշխատավարձային քաղաքականությունից:
«Մենք պետք է շարունակենք զարգացնել մեր երկիրը: Մեր գլխավոր խնդիրը անվտանգությունն է: Մինչև այսօր ՀՀ գրեթե բոլոր ղեկավարները հայտարարել են, որ Արցախի անվտանգության երաշխավորը Հայաստանն է: Ողջունում ենք ՀՀ-ի՝ Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանգամանքը և համարում, որ համատեղ ուժերով պետք է հզորացնենք մեր բանակը»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:
Հանդիպմանը Ա. Հարությունյանը պատասխանել է ներկաների կողմից բարձրացված մի շարք հարցերի:

     

Քաղաքական

Արարատ Միրզոյանը ՀՀ ԱԺ անունից Արգենտինայի Պատգամավորների պալատի գործընկերներին հրավիրել է Հայաստան

Մարտի 26-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Մարտին Մենեմի հետ:

Նիկոլ Փաշինյանն ու Անն-Լորանս Պետելը քննարկել են Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությանը:

Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն-Լորանս Պետելի գլխավորած պատվիրակությունը մարտի 27-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանի և ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ:

ՀՀ-ի և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար. «Հայաստանի բարեկամներ» ցանցի զեկույցը

Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Տնտեսական

ՀՀ էկոնոմիկայի նախարարը և ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր

Նախարար Գևորգ Պապոյանը մարտի 22-ին ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինին:

Գերմանիայի կառավարությունը ՀՀ-ին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 13-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 400.72 դրամ։

Մարտի 11-ին դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքները փոխանակման կետերում

ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 11-ին ժամը 10:20-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 401.41 դրամ։

Հասարակական

Ռազմական

Հայաստանը մնում է ՀԱՊԿ-ի դաշնակիցը. գլխավոր քարտուղար

Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ-ի դաշնակիցը, միևնույն ժամանակ, կազմակերպությունը Հայաստանի ղեկավարության կողմից քաղաքական սթափություն է ակնկալում:

Հայաստանի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով մեկնել է Իրան

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 6-ին պաշտոնական այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը հարաբերական կայուն է․ Էդվարդ Ասրյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրավիճակը գնահատվում է հարաբերական կայուն։

ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մարտի 4-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

Տեսանյութեր

ավելին

Ամենադիտված

ամիս

շաբաթ

օր

Search